ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռամզան Կադիրովը Թուրքիայի կողմից Սու-24-ի խոցումը ստորություն է անվանել

Թուրքիան չուներ որևէ պատճառ խոցելու ռուսական Սու-24 ռմբակոծիչը Սիրիայում, սակայն ուներ մի քանի տասնյակ հնարավորություններ թույլ չտալու, որ դա տեղի ունենա: Այս մասին Գրոզնիում  լրագրողներին է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

«Արդյունքում, նրանք փչացրեցին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ և ոչնչի չհասան»,- հայտարարել է Կադիրովը:

«Թուրքիան ստորություն է արել խոցելով մեր ռեակտիվը, և այն օդաչուն, ում սպանեցին նույնպես մերն էր: Ընդհանուր առմամբ 26 մլն մահմեդական է ապրում Ռուսաստանում, և այդ ստոր քայլը ուղղված էր նաև մեզ բոլորիս դեմ»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝  նշելով, որ Թուրքիան Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և երկրում կան նաև բազմաթիվ քրիստոնյաներ, որոնք բնակվում են այդ երկրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանում ավելի շատ են ենթարկվում իսլամական կանոններին, քան Թուրքիայում ... Պետք է հիշեցնեմ, որ չեչենները երրորդ խոշորագույն ազգությունն են  երկրում: Մենք այս երկրի մի մասն ենք կազմում և շահագրգռված ենք մեր Հայրենիքի կայունությամբ և բարեկեցությամբ »,- ասել է Կադիրովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 63%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    20°  10° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: