ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի նոր կառավարությունն արդեն դժգոհություններ է առաջացրել

moldovenii.md

Երկարատև թեժ քննարկումների արդյունքում Մոլդովան արդեն ունի կառավարություն: Այսօր գիշերը լրատվամիջոցներից և հասարակությունից գաղտնի տեղի է ունեցել մոլդովական նոր կառավարության երդմնակալության արարողությունը: Ավելի ուշ երկրի նախագահի ապարատի գլխավոր քարտուղար Իոն Պետուրարուն հաստատել է, որ նախագահի ներկայությամբ արդեն տեղի է ունեցել կառավարության երդմնակալության արարողությունը: Նրա փոխանցմամբ երկրի նախագահը հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կոմպետենտ կգտնվի և կկարողանա կայունացնել իրավիճակը երկրում:

Նշենք, որ Մոլդովայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2015 թվականի սկզբին, երբ հայտնի դարձավ երկրի բանկերից 1 մլրդ եվրոյի անհետանալու մասին: Այդ ֆոնին արդեն հրաժարական է տվել երկու կառավարություն: 2015 թվականի սեպտեմբերին «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական հարթակի կողմից սկսված անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցները և իշխանությունները հոկտեմբերից չեն կարողանում համաձայնության գալ նոր վարչապետի թեկնածուի հարցում:

Նախօրեին Քիշնևում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, սակայն շուտով ստիպված են եղել լքել խորհրդարանի շենքը: Նշվում է, որ ոստիկանությունը փորձել էր ցրել ցույցը՝ ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ: Արդյունքում ոստիկանության հետ բախման ժամանակ վիրավորվել էր 15 մարդ:

Բախումների առիթ էր դարձել այն , որ հունվարի 20-ին Մոլդովայի խորհրդարանը շտապ կերպով՝ առանց նախնական քննարկումների վարչապետի պաշտոնում հաստատել էր Պավել Ֆիլիպի գլխավորած կառավարության կազմը և վերջինիս ծրագիրը: Խորհրդարանի նիստի ավարտին արդեն մի քանի ամիս անժամկետ բողոքի ակցիա անցկացնող մոլդովացիները պահանջել էին խորհրդարանի որոշման չեղարկում, քանի որ հաստատվել էր կառավարության կազմն ու ծրագիրն առանց նախնական քննարկման։ Ընդդիմության բողոքի մյուս առիթը վարչապետի նախորդ թեկնածու Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Պլախոտնյուկի մտերիմ գործարար Պավել Ֆիլիպին վարչապետի պաշտոնում առաջադրելն է:

Հաշվի առնելով, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել կառավարության երդմնակալությունը՝ դժվար թե վերջինիս հաջողվի հաղթահարել քաղաքական ճգնաժամը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: