ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական արկածախնդրություն. Բաքվում «Ֆորմուլա-1» մրցարշավը կկայանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ նավթի համաշխարհային գների հետագա անկմանը:

«Բնականաբար, մենք պատրաստ չենք դրան։ Մենք Ադրբեջանում պատրաստվել ենք այսպես կոչված «հետնավթային» ժամանակաշրջանին՝ մոտ 20 տարի անց։ Մեզ համար դա անակնկալ էր, ևնույն ժամիմանակ դա սթրես է մեր տնտեսության համար. մենք բյուջեն պլանավորել էինք մեկ բարելի համար 50 դոլարի, իսկ նախորդ տարի՝ 90 դոլարի հաշվարկով»,- նշել է Ալիևը՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած տնտեսական համաժողովին։ Նա նաև խոստովանել է, որ չնայած ներկայումս նավթի հետագա գնանկումն իր երկրի համար այլևս անակնկալ չի, սակայն նման սցենարը ծանր կլինի։

Նախորդ տարվա ընթացքում նավթի գների շարունակական անկումն արդեն լուրջ հարված է հասցրել ադրբեջանական տնտեսությանը՝ դառնալով ազգային արժույթի կտրուկ արժեզրկման պատճառ: Բոլոր ոլորտներում թանկացումներ և աշխատատեղերի կրճատումներ են տեղի ունենում, ինչը հանգեցնում է երկրում սոցիալ-տնտեսական բողոքի ակցիաների:

Նման պայմաններում Ադրբեջանը ստիպված է վերանայել պետական բյուջեն՝ այն կազմելով նավթի մեկ բարել համար 25 դոլար գնային հաշվարկի հիման վրա։ Թվում է, թե իշխանությունները պատրաստում են կրճատել բոլոր ավելորդ ծախսերը, սակայն վերջիններից նման խելամտություն ակնկալել չարժե:

Այսպես, իշխանությունները ծրագրում են 4 նախարարություններ և 6 պետկոմիտեներ լուծարել՝ ավելացնելով գործազուրկների թիվը, սակայն չեն ցանկանում  հրաժարվել այնպիսի ծախսատար միջոցառումից, ինչպիսին հունիսի 17-19-ը Բաքվում նախատեսված «Ֆորմուլա -1» մրցարշավն է: Այս մասին հայտարարել է Baku City Circuit-ի մամուլի ծառայության կողմից՝ ի պատասխան մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների կողմից՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով Բաքվում մրցարշավը չեղյալ հայտարարելու մասին մտավախությանը: «Մենք ընդունում ենք, որ նման խոշոր միջոցառման անցկացումը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում: Սակայն, կցանկանայինք ևս մեկ անգամ ընդգծել, որ «Ֆորմուլա-1» մրցարշավի անցկացումն ազգային տնտեսությանը մեծ օգուտ կբերի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում», - նշում են ադրբեջանցի կազմակերպիչները՝ կրկին շահարկելով զբոսաշրջության զարգացման հեռանկարները:

Սակայն, Reuters-ը չի կիսում ադրբեջանցիների նման լավատեսական կանխատեսումները: Լրատվականի փոխանցմամբ՝ չնայած մրցարշավն անցկացնող երկրներ գաղտնի են պահում դրա համար ծախսված գումարների չափը, ԶԼՄ-ների հաշվարկներով դրա համար ծախսվում է միջինը 40 մլն դոլար, իսկ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում կան մրցարշավի անցկացման համար ենթակառուցվածքային բավականին շատ թերություններ, ապա այն շատ ավելի թանկ կարժենա Բաքվի համար: Մինչդեռ, գործակալության տվյալներով՝ տոմսերի վաճառքից եկամուտները սովորաբար չեն գերազանցում 30 հազար դոլարը:  

Հետաքրքիր է, որ Բաքուն նախորդ տարի սեփական փորձով համոզվեց, որ նման միջոցառումների անցկացում այդքան էլ շահավետ չեն, իսկ Ադրբեջանի պարագայում՝ վտանգում են անգա, երկրի հեղինակությունը: 2015 թվականին Ադրբեջանն իր հարկի տակ անցկացրեց առաջին Եվրոպական խաղերը, որոնց համար, պաշտոնական տվյալներով, 2015 թվականի պետական բյուջեից դուրս էր գրվել 950 մլն դոլար: Սակայն, վերլուծաբանների հաշվարկներով, խաղերի անցկացման համար ծախսված գումարը 3 մլրդ դոլար է, քանի որ խաղերի համար բավականին մեծ գումարներ են դուրս գրված եղել նաև 2013 և 2014 թվականների բյուջեներից: Ադրբեջանի իշխանություններն այդ ժամանակ ևս նման ծախսերն արդարացնում էին երկրի զբոսաշրջության զարգացումով, սակայն գործնականում դա տեղի չունեցավ: Այսօր Ադրբեջանի հյուրանոցների մեծ մասն ուղղակի դատարկ է:

Բայց սա, պարզվում է, այդքան էլ չի մտահոգում Ադրբեջանի իշխանություններին, որոնք աշխատատեղեր կրճատելու հաշվի մտադիր են այս տարի, բացի «Ֆորմուլա-1»-ից, անցկացնել ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի VII գլոբալ ֆորումը, իսկ 2017-ին՝ ընդունել Իսլամական համերաշխության IV խաղերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: