Ադրբեջանն անցնում է «25 դոլարանոց» բյուջեի

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն Ալիևի հաստատմանն է ներկայացրել մեկ բարելի դիմաց 25 դոլար նավթի գնով վերահաշվարկված բյուջեն: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա համար ադրբեջանական բյուջեի եկամուտները հաշվարկված էին մեկ բարելի դիմաց 50 դոլար գնային պայմանների համար, մինչդեռ իրավիճակն այս պահին հեռու է «հիսուն դոլարային» լինելուց:
Կրկնակի անգամ էժան նավթի գներով բյուջեի վերահաշվարկը բնականաբար ենթադրում է բյուջետային եկամուտների հոդվածի կրկնակի անկում: Շարունակելով տրամաբանական շղթան՝ նշենք, որ սա իր հերթին ենթադրում է նաև ծախսերի կրճատում, սակայն այս դեպքում կրճատումը կգերազանցի կրկնակի շեմը: Պատճառը ծախսերի ու եկամուտների ոչ բացարձակ համամասնության մեջ է, որն առավել արտահայտված կդրսևորվի Ադրբեջանի նման անազատ տնտեսությունում:
Ադրբեջանի բյուջեի վերահաշվարկով մեծանում է նաև այդ երկրի սոցիալական բեռը: Մինչդեռ անհասկանալի տարամաբանությամբ Ալիևը շարունակում է իրականությանը ոչ ադեկվատ քաղաքականության իրականացումը: Մասնավորապես խոսքը վերաբերում է նախորդ շաբաթվա ընթացքում մի շարք ոլորտներում աշխատավարձերի բարձրացման մասին, ինչը լավագույն դեպքում մի փոքր կմեղմի երկրում ստեղծված լարվածությունը, մինչդեռ իրավիճակի սոցիալական դժգոհությունների ալիքն, առավել ևս նոր հաշվարկված բյուջեով դժվար թե Ալիևը կարողանա երկար ժամանակ զսպել:
Ընթացիկ տարվա համար սոցիալական բախումներից Ալևին խուսափել չի հաջողվի անգամ Հայաստանի և Արցախի հետ սահմաններին լարվածության մեծացման և սեփական զինվորների զոհաբերության միջոցով: Մեծ հաշվով այս քաղաքականության նկատմամբ ադրբեջանական հասարակությունն արդեն ունի որոշակի իմունիտետ, ինչի մասին կարելի է ենթադրել այդ երկրում տեղի ունեցած հունվարյան բողոքի ցույցերով:
Սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով Ալիևը թերևս պետք է առավել անկեղծ լինի իր բնակչության հետ և չշարունակիլ հերքել այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել են ԱՄՀ-ի ու ՀԲ-ին՝ երկիրը դեֆոլտից փրկելու նպատակով: Այլ խնդիր է այն, որ բանակցություններն այդ կառույցների հետ առայժմ չեն պսակվում հաջողությամբ, ինչն Ալիևի վարչակազմի կողմից ներկայացվում է՝ որպես առհասարակ նմանատիպ գործընթացի բացակայություն:
Ամեն դեպքում եկող տարին ադրբեջանական հանրության համար բավական բարդ տարի է լինելու: Բյուջեի եկամուտների կրկնակի նվազման բացասական հետևանքները հնարավոր չի լինի կոծկել ո՛չ աշխատավարձերի մասնակի բարձրացումներով, ո՛չ էլ առավել ևս Ալիևի պատրանքներով:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» երկրները նոր պատժամիջոցային փաթեթ են սահմանել Ռուսաստանի և Բելառուսի դեմ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների տակ հայտնված հեռուստաալիքների թվում են ՌԴ Առաջին ալիքը, «Россия-1»...
- «Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ ռուբլով չվճարելու պատճառով Հաղորդագրությունում նշվում է, որ «Գազպրոմ Էքսպորտը» ապրիլի 26-ի գործունեության ավարտի դրությամբ այդ ընկերություններից...
- ՎԶԵԲ-ը Ռուսաստանի տնտեսության 10 տոկոս անկում է կանխատեսում 2022-ին և զրոյական աճ՝ 2023-ին Դա բացասաբար կանդրադառնա Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք հարեւան երկրների վրա»,- ասված...
- Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի,...
- G7-ը մերժել է գազի հետ կապված Պուտինի պահանջը Մեզ պառակտելու Պուտինի փորձն ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում եք այս մեծ միասնությունից և վճռականությունից, մենք...
-
21:58
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
-
21:44
Դիմադրության շարժման հայտարարությունը բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ
-
21:13
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
-
19:41
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
-
18:58
Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին
-
18:12
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
-
18:01
Ուզբեկստանում ոստիկանները ղազախստանցի զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
-
17:33
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
-
17:30
Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
-
17:16
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը
-
17:08
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է. Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ
-
16:51
ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
16:40
Թեհրանում սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի
-
16:06
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
-
15:38
Բանակցությունների հերթական ռաունդը. Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը
-
15:07
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
15:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:44
Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
-
14:27
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան
-
13:00
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4,63 կմ/ժ