ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Նախագահի կարգադրությամբ ՀԵՀ-ը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 16-ի կարգադրությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչվել է գործընկեր կազմակերպություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Կարգադրության մեջ ասված է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիuի 19-ի ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր կազմակերպություն հանդես գալու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաձայնությունը.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչել գործընկեր կազմակերպություն և նրան վերապահել 2016 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: