Նավթի արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությունն արդյունք է տալիս
Նավթի համաշխարհային գները փետրվարի 16-ից գրանցում են աճի դինամիկա: Պատճառը նավթ արդյունահանող չորս երկրի՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Վենեսուելային միջև ձեռք բերված համաձայանությունն է՝ նավթի արդյունահանման ծավալներն ընթացիկ տարվա հունվար ամսի մակարդակին պահելու վերաբերյալ:
Նավթի արդյունահանման ծավալների սառեցումն ադեկվատ ու սպասված որոշում էր: Ավելին, դեռևս նախորդ տարվա կեսերից Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կողմից բազմիցս հնչում էին նավթի արդյունահանման ծավալները կրճատելու կոչեր, սակայն որևէ երկիր չէր գնում նման քայլի: Դա միանշանակ պայմանավորված էր Իրանի՝ համաշխարհային շուկա մուտք գործելով, և մասնավորապես՝ հնչող հայտարարություններով, թե Թեհրանն ամեն գնով պատրաստ է մեծացնել նավթի վաճառքն:
Թե ինչպես վերոնշյալ չորս պետություններին հաջողվեց համաձայնության գալ այս պահին, բացատրվում է մի քանի հանգամանքներով: Նախ, Իրանն արդեն շուկայի փաստացի խաղացող է. նավթի արտահանման ծավալների հետ կապված այդ երկրի նկրտումներն ավելի հստակ են: Սա խոսում է իրավիճակի կանխատեսելիության ու հստակ գնատականներ ունենալու հնարավորության մասին: Մյուս կողմից, նավթի գները շուկայում հասել է ռեկորդային ցածր մակարդակի, ինչը նավթ արդյունահանողների համար կարող է վերածվել է գլոբալ մարտահրավերի: Ուստի հասունացել էր որոշ քայլեր ձեռնարկելու ժամանակը, անգամ եթե այդ քայլերը նախնական և երբեմն էլ իմիտացիոն նպատակներ են հետապնդում: Բացի այդ, գաղտնիք չէ, որ շուկաներում դրական դինամիկա ցույց տալու միջոցով հնարավոր է հասնել իրավիճակի որոշակի կայունացման, ինչն անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ որոշումների ընդունման համար:
Ավելի հստակ պատկերացնելու համար նշենք մի նրբություն: ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ չորս երկրնի կողմից արդյունահանման ծավալները կսառեցվեն, «եթե որոշմանը միանան նավթ արդյունահանող այլ երկրներ»: Ըստ էության, սա դեռ չի նշանակում, որ այդ երկրները կսառեցնեն, սա ցույց է տալիս միայն պատրաստակամություն: Ընդամենը պատրաստակամություն, որն արդեն դրական ազդեցություն է գործել նավթի գների վրա:
Կարելի է ենթադրել, որ որոշմանը կմիանան ՕՊԵԿ անդամ այլ երկրներ ևս, քանի որ նախկինում այդ կազմակերպության անդամները մշտապես խուսափում էին նման որոշումից՝ պատճառաբանելով, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները չունեն պատրաստակամություն: Այսօր արդեն նավթի խոշորագույն արդյունահանողներից Ռուսաստանը կողմ նման նախաձեռնությանը, ինչը, բնականաբար, փոխում է իրավիճակը:
Հատկանշական է, որ նավթի արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությունը կարող է վտանգվել Թեհրանի որդեգրած դիրքորոշման պատճառով: Իրանը, հանդիսանալով նավթի գների անկումից ամենաքիչ տուժած երկրներից (ինչը պայմանավորված է սանկցիաների պատճառով նավթի վաճառքի փոքր ծավաներով), այդքան էլ շահագրգռված չէ արդյունահանման ծավալների սառեցմամբ: Ավելին, ակնհայտ է, որ իրանական նավթի արդյունահանման ներկայիս ծավալները որևէ կերպ չեն բավարարում երկրի ղեկավարությանը և պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ամեն կերպ փորձելու է վերականգնել իր դիրքերը նավթի համաշխարհային շուկայում: Այլ հարց է, թե ինչ ազդեցություն կունենա իրանական կողմի այս «ապակառուցողականությունը» մյուս երկրների վրա ...
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ