ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիև. «Ներմուծեք սարքավորումներ որքան ուզում եք»…և ինչպես ուզում եք

http://novostink.ru/

Նավթի համաշխարհային գների կտրուկ անկման ու առավել ևս մեկ տարի շարունակ այդ անկման բնական բացասական հետևանքները թաքցնելու հետևանքով առաջացած տնտեսական «փուչիկների» պայթյունների արդյունքում մեր հարևան ադրբեջանական տնտեսությունն այս տարվա սկզբից դեռ ուշքի չի գալիս: Իրավիճակը սրվել է այն աստիճան, որ անգամ այդ պետության իշխանական դիրքերից, որտեղ սովորաբար սիրում են ներկայացնել ամեն ինչ վարդագույն երանգներով, ընդունվում են այնպիսի որոշումներ, որոնք միայն արտահայտում են ադրբեջանական իշխանությունների մոտ առկա խուճապը:

Նմանատիպ հերթական նախագահական ստորագրությունն Ադրբեջանում հաստատում է «Մաքսային տուրքի մասին»  օրենքի փոփոխությունը, որը նախատեսում է երկիր մտնող սարքավորումների ու տեխնիկայի՝ ԱԱՀ –ից և մաքսատուրքերից ազատում: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մասնավոր ձեռնարկատերերը յոթ տարով կարող են առանց հարկման տեխնիկա ներմուծել Ադրբեջան:  Այլ կերպ ասած՝ Ադրբերջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ է տալիս ձեռնարկատերերին սարքավորումներ ներմուծել՝ որքան ուզում են: Իսկ ահա այն տնտեսական իրավիճակն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են բիզնեսի զարգացման ու ընդլայնման համար, ըստ Ալիևի, իր խնդիրը չէ:

Ավելին, վստահություն կա, որ ադրբեջանական տնտեսությունը փրկելուն ուղղված վերջին երկու ամիսների ընթացքում ընդունված անարդյունավետ որոշումները, «Made in Azerbaidjan» տապալված ծրագիրը, որն, ի դեպ, նույնպես ներկայացվել է Ալիևի կողմից, և մի շարք այլ նախաձեռնություններ ցանկալի արդյունք այդպես էլ չունեցան, քանի որ նախ՝ ուշացած էին, երկրորդ՝  նամանտիպ ծրագրերն իրականացվում են կայուն տնտեսություններում:

Հիմնականում նավթի եկամուտներով ապրող ադրբեջանական տնտեսությունը վերականգնման իրական հնարավորություններ առաջիկայում չունի: Խնդիրն այլևս միայն նավթի ցածր գները չեն, այլ դրանց պատճառով ջրի երես դուրս եկած համակարգային խնդիրները, որոնք կան մեր հարևան տնտեսությունում: Ուստի դեռ մի քանի ամիս առաջ փակ ու շուկայական հարաբերությունների հետք անգամ չնշմարող ադրբեջանական տնտեսության իշխանությունները որքան էլ ակտիվացնեն շուկայական ազատության ու տնտեսական մեղմ քաղաքականության իմիտացիոն գործողությունները, մշտապես կբախվեն հակառակի մասին վկայող իրականությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    28 C°
     
    28°  17° 
    02.05.2024
    21°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: