ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ մաթեմատիկոս Միրիմանովը 150 տարեկան է

      Այս տարի լրանում է մեծ հայ մաթեմատիկոս Դմիտրի Միրիմանովի 150-ամյա հոբելյանը: Այս կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում կայացել է նրա հիշատակին նվիրված Հայաստանի մաթեմատիկոսների միության նիստ, որին մասնակցել են նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Միրիմանովի երկու թոռները և Շվեյցարիայի հայ համայնքի ղեկավար Պավել Ղուլումյանն ու նրա կինը՝ Իզաբելը:
      "Շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվել այս միջոցառմանը, որը հնարավորություն կտա մեզ իմանալ, որ եղել է այդպիսի հայ մաթեմատիկոս, ով ապրել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին և, փաստորեն, առաջին հայ մաթեմատիկոսն է եղել, ում հոդվածները տպագրվել են միջազգային ամսագրերում",- ողջույնի խոսքում ասել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Ա.Սահակյանը:
      Միրիմանովի կյանքի պատմությունը
ներկայացրեց նրա թոռը՝ Պատրիկ Միրիմանովը: 1861թ. Ռուսաստանում ծնված Դմիտրի  Միրիմանովը կրթություն ստանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա, այնուհետև, Շվեյցարիա՝ Ժնև, որտեղ ապրել ու դասավանդել է ողջ կյանքի ընթացքում: Նա երբեք չի եղել Երևանում, բայց որդիներն ու թոռները միշտ հիշել ու հպարտացել են իրենց հայ լինելու հանգամանքով: Միրիմանովը ունի 60-ից ավելի տպագրված հոդվածներ, բացի այդ, նրա անունն է կրում "Միրիմանովի պարադոքս"-ը: (Մանրամասն կարող եք ծանոթանալ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՐԱԶԱՆՔ Է): Գիտնականը մահացել է 1945թ. Ժնևում: Ինչպես պատմեցին Միրիմանով եղբայրները, նրանք այցելել են Էջմիածին, որտեղ Սբ. Գայանե եկեղեցու հարևանությամբ գտել են իրենց նախահոր՝ Դավիթ Միրիմանյանի գերեզմանը:
      Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Օբոլենսկին: Նա անդրադարձավ հայ-շվեյցարական հարաբերություններին և կարևորեց հարաբերությունների երեք ուղղություններ՝ շփումը հասարակությունների միջև, քաղաքական հարաբերությունները և Շվեյցարիայի մեծ ներդրումը Հայաստանի զարգացման ու բարգավաճման մեջ:

"Արմեդիա" ՏՎԳ
06.10.2011


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2025
       
    24.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: