ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻՊ-ն ռումբերի պատրաստման համար նյութեր է ստանում Թուրքիայից. փորձագետներ

vpk-news.ru

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ռումբեր պատրաստելու համար նյութեր է ստանում ավելի քան 20 երկրներից՝ այդ թվում նաև Թուրքիայից և ԱՄՆ-ից։ Այս մասին ասվում է բրիտանական Conflict Armament Research կազմակերպության զեկույցում։

Կազմակերպության փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 700 բաղադրիչ, որոնք հայտնաբերվել են ԻՊ-ի՝ ռումբ պատրաստելու համար նախատեսված շինություններում, ինչպես նաև չպայթած սարքավորումներում։ Նրանք պարզել են, որ ռումբերի համար անհրաժեշտ քիմիական նյութերի մեծ մասը պատրաստում են Թուրքիայի և Իրաքի ընկերությունները։ 

Ռումբերի պատրաստման համար զինյալներն առավել հաճախ օգտագործում են ամոնիումի նիտրատ։ Հեռակառավարվող ռումբերը, որպես կանոն, պայթեցվում են էժան բջջային հեռախոսներով։

Ընդհանուր առմամբ՝ ռումբերի համար նյութեր ահաբեկիչները ստանում են Թուրքիայից, Իրաքից, ԱՄՆ-ից և ևս 20 երկրներից, որոնց թվում՝ Բրազիլիան, Կանադան, Ճապոնիան։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: