ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսպանիան չի կարողանում վարչապետ ընտրել

www.tabletmag.com

Իսպանիայում մշտական կառավարություն չունենալու ռեկորդ է սահմանվել: Չնայած ընտրությունները կայացել են 2015 թվականի դեկտեմբերին՝ կառավարությունը դեռևս ժամանակավոր կարգավիճակ ունի, քանի որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին դեռ չի հաջողվել համաձայնության հասնել առանցքային հարցերի, այդ թվում՝ վարչապետի թեկնածության շուրջ:

Նախօրեին Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, չի հաստատել վարչապետի պաշտոնում Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (90 մանդատ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի թեկնածությունը, որն առաջարկվել է Ֆիլիպ VI-ի կողմից այն բանից հետո, երբ կառավարության նախկին ղեկավար Մարիանո Ռախոյը հրաժարվել էր վերընտրվելուց:

Այսպես, քվեարկության արդյունքում 350 տեղանոց խորհրդարանի միայն 130 պատգամավոր են կողմ քվեարկել Սանչեսի թեկնածությանը: Վարչապետի պաշտոնում ընտրվելու համար Սանչեսին անհրաժեշտ էր ստանալ բացարձակ մեծամասնության, այսինքն՝ 176  պատգամավորի աջակցությունը:

Վաղը՝ մարտի 4-ին, կկայանա Սանչեսի թեկնածության քվերակության երկրորդ փուլը, որի ժամանակ սոցիալիստների առաջնորդին բավարար կլինի ստանալ պարզ մեծամասնության աջակցությունը: Սակայն, վերլուծաբանների կարիծքով, դա այդքան էլ հավանական չէ:

Նշենք, որ Սանչեսի թեկնածության դեմ քվեարկել է, մասնավորապես, վարչապետի պարտականությունները կատարող Մարիանո Ռախոյի Ժողովրդական կուսակցությունը (123 մանդատ): Ռախոյի կարծիքով՝ սոցիալիստները ոչինչ չեն ձեռնարկում կառավարություն ձևավորելու համար: Սանչեսի թեկնածության դեմ քվերակել էր նաև Պոդեմոս ձախակողմյան կուսակցությունը (69 մանդատ), որը սկզբից բանակցություններ էր վարում սոցիալիստների հետ կոալիցիա կազմելու շուրջ, սակայն Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանն աջակցելու պատճառով սոցիալիստները վերջին պահին հրաժարվեցին Պոդեմոսի հետ կոալիցիայի գաղափարից:

Երեկ կայացած քվերակության ժամանակ Պոդեմոսի առաջնորդ Պաբլո Իգլեսիասը կոչ է արել սոցիալիստներին բանակցությունների սեղանի շուրջ նստել իր կուսակցության հետ` քննարկելու իրական փոփոխությունների իրականացնելու պատրաստ կառավարության ձևավորման և վերջինիս ծրագրի քննարկման համար: Նշենք, որ Պոդեմոսը և «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության միջև առկա լուրջ տարաձայնությունների պայմաններում, Սանչեսը Պոդեմոսի կոչին արձագանքելու դեպքում պետք է հրաժարվի «Քաղաքացիների» հետ կոալիցիայից: Բացի այդ, Պոդեմոսի հետ կոալիցիան կարող է վարչապետի պաշտոնում Սանչեսի ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ ապահովել: Վերլուծաբանների կարծիքով՝ Պաբլո Իգլեսիասն այժմ կոալիցիա կազմելու համար նոր պահանջներ կառաջադրի, մասնավորապես՝ ավելի շատ նախարարական պորտֆելներ պահանջելով նոր կառավարությունում:

Ամեն դեպքում չի բացառվում, որ Իսպանիայի թագավորը նոր ընտրություներ նշանակի: Իսպանիայի Սահմանադրության համաձայն, եթե Պատգամավորների կոնգրեսում կայացած քվեարկությանը (քվեարկությունների քանակը սահմանափակ չէ) հաջորդած երկու ամիսների ընթացքում թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի վստահության քվե ստանալ, ապա Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI կլուծարի խորհրդարանի երկու պալատները և նոր ընտրություններ կնշանակի: Այդ ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել է Ռախոյը, ինքն արդեն չի հրաժարվի կառավարություն ձևավորելու առաջարկից:

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 20-ին Իսպանիայում կայացած ընտրությունների արդյունքում թագավորությունում առկա երկկուսակցական համակարգին վերջ դրվեց: Իսպանիայի ընտրություններում ավանդական Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական կուսակցությանը, որոնք 30 տարի հերթափոխով կազմում էին կառավարություն, իրական մրցակցություն ապահովեցին Պոդեմոս և «Քաղաքացիներ» կուսակցությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    14 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: