ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարմա. ինչ որ ցանես, այն էլ կհնձես

      Հնդկաստանում անընդհատ կարելի է լսել "կարմա" բառը, կամ` "սա իմ կարման է, պետք է տանեմ":
      Իսկ ի՞ նչ է նշանակում կարմա: Այն սանսկրիտ բառ է եւ բառացի նշանակում է "գործողություն": Այն ցույց է տալիս, որ նյութական աշխարհում յուրաքանչյուր գործողություն իր հետեւից բերում է զանազան կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ: Մեր տարբերակով ասած` "ինչ որ ցանես, այն կհնձես":
      Կարմայի օրենքին սերտորեն կապված է ռեինկարնացիայի, այսինքն` վերամարմնավորման սանսկրիտ բառը` սանսարա օրենքը, որը բացատրում է մարդկանց արտաքին եւ ներքին անհավասարությունը: Դրա հետ միասին հին արեւելյան ուսմունքներն աշխարհին տվել են աշխարհը ղեկավարող անխախտ արդարության օրենքի խելացի հիմնավորումը: Այդ օրենքը կրում է Կարմայի օրենք անվանումը: Ի դեպ, նշենք, որ կարմայի օրենքը ոչ մի կրոնի հետ կապ չունի, այն կրոնից դուրս է եւ ազդում է բոլորի վրա, անկախ նրանից` մարդը թունդ հավատացյալ է, թե՞ հաստատուն աթեիստ: Դա տիեզերական օրենք է, որն ազդում է ինչպես մեր ողջ մոլորակի, այնպես էլ ընդհանրապես տիեզերքում տեղի ունեցող տարբեր գործընթացների վրա:
      Մարդուց պահանջվում է, որ նա գիտակցի կյանքի բարձրագույն սկզբունքները եւ գործի դրանց համաձայն, քանի որ "օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից": Կարմայի օրենքը միայն անհատի վրա չի ազդում: Մարդը ստեղծում է ոչ միայն իր խելքը, իր բնավորությունը, իր վերաբերմունքը այլ մարդկանց նկատմամբ, այլեւ նրա անձնական Կարման մտնում է տարբեր խմբերի (ընտանիք, ժողովուրդ, ռասա) կազմի մեջ եւ իր թելերով միահյուսվում է այս խմբերից յուրաքանչյուրի հավաքական Կարմայի ընդհանուր գործվածքի մեջ: Գոյություն ունի ընտանիքի, համայնքի, քաղաքի, ժողովրդի, պետության, մոլորակի կարմա: Եթե մարդիկ պահպանեն այս օրենքը, ապա դրանից կշահի ողջ հասարակությունը: Իսկ եթե թույլ տրվեն մեղսալից, հանցավոր գործողություններ, բռնություններ, ապա կոլեկտիվ կարմայի արդյունքում կտուժի ողջ հասարակությունը: Դա կարող է լինել պատերազմների, բնական աղետների, համաճարակների տեսքով:
      Կարմայի օրենքը սահմանում է, որ Ոգու աշխարհում յուրաքանչյուր պատճառ իր հետեւից բերում է համապատասխան հետեւանք նույնպիսի ճշտությամբ եւ անխուսափելիությամբ, ինչպես որ ֆիզիկական բնության մեջ միեւնույն երեւույթն ամեն անգամ առաջացնում է նույն հետեւանքը: Այն, ինչ մարդն իրենից ներկայացնում է ներկայում եւ ինչ կներկայացնի իրենից ապագայում, 
այդ ամենը անցյալում նրա գործունեության հետեւանքն է: Քանի դեռ այդ անցյալն ու ապագան մեզանից թաքցված են, քանի դեռ մենք կյանքին նայում ենք որպես հանելուկի` չկասկածելով, որ այն ինքներս ենք ստեղծել, մեր կյանքի երեւույթները կարծես թե պատահաբար են մեր առջեւ կանգնում չգիտես թե որտեղից: Ուստի մենք դրանք անվանում ենք "ճակատագիր", "պատահականություն", "հրաշք":
      Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք յուրաքանչյուր տվյալ պահին, որոշվում է արդարության խիստ օրենքով եւ երբեք կախված չէ պատահականությունից: "Պատահականությունը" տգիտության կողմից ստեղծված հասկացություն է: Իմաստունի բառապաշարում այս բառը չկա: Իմաստունը կասի. "Եթե ես տառապում եմ այսօր, դա նրանից է, որ անցյալում ես խախտել եմ օրենքը: Ես ինքս եմ մեղավոր իմ տառապանքի համար եւ պետք է հանգիստ այն տանեմ": Այսպիսին է այն մարդու տրամադրությունը, ով հասկացել է Կարմայի օրենքը:
      Շատ դեպքերում կարելի է լսել մարդկանց սրտնեղած խոսքերը, թե իրենք լավն են ու անտեղի են տառապում, որ Աստված անարդար է, որ իրենց չի տվել առողջություն, խելք կամ հարստություն, իսկ այ, այն անարժաններն ամեն ինչ ունեն: Այս կապակցությամբ մեջբերենք հին գրքերից մի արտահայտություն` "Մի խաբվեք. Աստծուն չեն հանդիմանում: Մարդ ինչ ցանի, այն էլ կհնձի":
      Չնայած օրենքն անփոփոխ է, սակայն մարդը, գիտակցորեն ուղղորդելով սեփական ներքին կյանքի ուժերը, կարող է հաջողությամբ աշխատել եւ նույնիսկ մեկ կարճ մարմնավորման ընթացքում փոխել իր Կարման: Ուստի հիմարություն է եւ անօգուտ է մեր երջանկության կամ տառապանքների համար պատասխանատուներ գտնելը: Հնդկական ասացվածքն ասում է. "Եթե ես մի մատով ցույց եմ տալիս ուրիշի վրա, ապա երեքն ինձ վրա են ցույց տալիս":
      Այն տարածված համոզմունքը, թե միջավայրն է ստեղծում մեր մտավոր կազմը, գալիս է մեր ներքին կյանքի ընթացքի իսկական ընթացքը չգիտենալուց: Ոչ թե միջավայրն է ստեղծում մարդու խելքը, այլ մարդը, կարմայական օրենքի գործողությամբ, ձգտում է դեպի այն միջավայրը, որը համապատասխանում է նրա անցյալին: Որպես ապացույց են ծառայում այն մարդիկ, որոնք վաղ մանկությունից կտրուկ տարբերվում են իրենց միջավայրից: Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն շրջապատի հետ, եւ եթե նրանց կամքն ուժեղ է, նրանք փոխում են իրենց Կարմայի ուղղությունը` անցնելով դեպի այլ` իրենց ավելի մոտ, հարազատ միջավայր: Իսկ անհամապատասխան միջավայր են ընկնում այն պատճառով, որովհետեւ իրենց արարքներով ու մեղքերով իրենց սերտ կապել են հենց այդ միջավայրի մարդկանց հետ: Այս մտքի շատ վառ պատկերն է Միխայիլ Լոմոնոսովի ճակատագիրը, ով ծնվում է անգրագետ ձկնորսի ընտանիքում, բայց այնուամենայնիվ իր ուժեղ կամքի շնորհիվ իր կյանքը տեղափոխում է դարի առաջատար գիտնականների` իր համար առավել հարազատ միջավայրը:
      Կարմայի օրենքը խստագույն հաշիվ է վարում եւ վճարում մարդու արած ամեն ինչի համար, մինչեւ ամենամանր կոտորակը: Ամենաչոր էգոիստը լավ պայմաններում կծնվի, եթե նա անցյալում աջակցել է շրջապատի բարեկեցությանը, սակայն այդ պայմաններում արդյո՞ ք նա գոհ ու երջանիկ կլինի կամ էլ մռայլ ու անբավարարված, դա կախված կլինի մեկ այլ կարմայական հաշվից, որը արդյունքների ամփոփումը կատարում է նրա շարժառիթների հիման վրա, այլ կերպ ասած` այն լավ կամ վատ հատկանիշների, որը նա արտադրել է սեփական հոգու գաղտնարաններում:
      Չարակա Սամհիտայում ասվում է, որ Աստծո նկատմամբ հավատի կորուստը համարվում է բոլոր հիվանդությունների արմատը: Ըստ Այուրվեդայի` ամենավատ կարման ինչ-որ մանրուքների համար անընդհատ անհանգստանալու մեր սովորությունն է: Պադմա պուրանայում ասվում է. "Ավելի մեծ ցավ չկա, քան անհանգստանալու սովորությունը, քանի որ այդ սովորությունը թուլացնում է մարմինը": Մենք մեզ կապում ենք մանր բաներին (լուցկու տուփ, մեքենա) ու հետո սկսում անհանգստանալ գողությունից, ծերանալուց: Ժամանակակից հետազոտությունները հաստատում են այս տեսակետը. էմոցիոնալ սթրեսը համարվում է 21-րդ դարի համար մեկ մարդասպանը:
      Այժմ ներկայացնենք մի քանի հիվանդություններ, որոնք բացատրվում են կարմայի օրենքով, թե ինչպիսի մտածողությունը եւ վարքը ինչպիսի հիվանդության կարող է հանգեցնել:  Աբսցես ¥թարախապալար - անհանգստացնող մտքեր վիրավորանքների, վրեժի մասին: Կարողացեք ներել:  Ալերգիա - բացասական վերաբերմունք շրջապատից ինչ-որ մեկի նկատմամբ: Կամքի ազատության բացասում եւ ճիշտ գործելու ցանկության բացակայություն:  Անգինա - կոպտություն եւ այլ բացասական արտահայտություններ առանց ինքն իրեն փոխելու ցանկության:  Կույր աղիքի բորբոքում - վախ կատարած արարքի համար եւ կյանքում ամեն լավի նկատմամբ բացասական վերաբերմունք:  Արտրիտ – քննադատություն, վիրավորանք, իրեն սիրել տալու եսասիրական պահանջ:  Բրոնխիտ – ներվային մթնոլորտ ընտանիքում, վեճեր եւ գոռգոռոցներ:  Երակների լայնացում - գտնվում եք ձեզ համար ատելի իրավիճակում, ճնշված եք աշխատանքով:  Բորբոքային գործընթացներ - այն պայմանները, ինչ կյանքում տեսնում եք, ձեզ մոտ առաջացնում են ցասում եւ հիասթափություն: Չեք հասկանում, որ մարդը կարող է երջանիկ լինել ներքուստ, այլ ոչ թե արտաքին հանգամանքներից ելնելով:  Աչքի հիվանդություններ – ձեզ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եք սեփական կյանքում: Կարճատեսները վախենում են ապագայից: Հեռատեսները չեն ցանկանում տեսնել այն, ինչ աչքի առաջ է: Աստիգմատիզմ ունեցողները վախենում են տեսնել իրենց իրական դեմքը: Գլաուկոմա ունեցողները բոլորովին չեն ուզում ներել: Կատարակտ ունեցողները ունակ չեն ուրախությամբ առաջ նայելու: Դիզենտերիա - վախ եւ ցասման կենտրոնացում: Լեղապարկում քար – ծանր մտքեր, անեծք, հպարտություն: Ստամոքսի հիվանդություն – նորի նկատմամբ վախ, նորը մարսելու անկարողություն: Փորկապություն – չեն ցանկանում ազատվել հնացած մտքերից, խրված են անցյալում: Բարորակ ուռուցք – ուղեղում անընդհատ պտտում են նախկին վիրավորանքները: Արյան բարձր ճնշում – չլուծված էմոցիոնալ խնդիրներ: Արյան ցածր ճնշում – մանուկ հասակում քիչ սեր են ստացել, պարտվողական տրամադրություն. միեւնույնն է` ոչինչ չի ստացվի: Ճաղատացում – վախ, լարվածություն, ամեն բան վերահսկելու ձգտում: Երիկամներում քար – ցասման չլուծված կտորներ: Ռադիկուլիտ - փողերի եւ ապագայի նկատմամբ վախ: Քաղցկեղ – խորը վերք, շատ հին վիրավորանք, մի մեծ գաղտնիք կամ վիշտ հանգիստ չեն տալիս, պահպանվել է ատելության զգացումը: Սրտի ինֆարկտ - ամեն տեսակի ուրախությունների հեռացում սրտից փողի կամ կարիերայի համար:       Մարդու կարմայի հետեւանքները կչեզոքանան, եթե նա լիովին վճարի իր արարքի համար տառապանքի միջոցով կամ էլ սրտանց մեղա գա: Քանի որ, երբ մենք ներողություն ենք խնդրում, հանգստություն է գալիս: Մի գուրու ասել է. "Ամեն օր մենք պետք է մոռանանք երկու բան` ամեն լավը, ինչ արել ենք, եւ ամեն վատը, ինչ ուրիշները մեզ են արել: Եվ ամեն օր մենք պետք է հիշենք երկու բան` Աստծուն, եւ որ մահը կարող է վրա հասնել ցանկացած պահի":
      Հարկավոր է տարբերել իրական մեղանչումը ամեն օր եկեղեցի գնալուց: Եթե մարդը մեղանչումից հետո շարունակում է նույն արարքներն անել, ապա դրանով միայն ավելի է վատացնում իր կարման: Եվ չի կարելի ժամանակ կորցնել անիմաստ բաների վրա: Վեդաներում ասվում է. "Մարդը կազմված է ցանկություններից: Եվ ինչպիսին նրա ցանկություններն են, այնպիսին է նրա կամքը: Ինչպիսին նրա կամքն է, այնպիսին են նրա արարքները: Իսկ այն արարքները, որոնք նա կատարում է, դրանք էլ կհնձի":
      Իսկ ինչպե՞ ս գործել առանց տառապանք առաջացնելու: Չէ՞ որ կարող է այնպես պատահել, որ բռնություն չգործադրելով` մարդը ծանր կարմայական գործողություն է կատարում: Օրինակ` ոստիկանը, որն ուշադրություն չի դարձնում հանցագործության վրա: Չէ՞ որ մեր գործողություններով մենք պետք է մարդկանց օգուտ բերենք: Ոստիկանը, բռնության դիմելով, պետք է մարդկանց պաշտպանի, եւ դա նրա պարտքն է:
      Բացի կարմայից` կա նաեւ ակարմա, որը նշանակում է անգործություն: Այն ազատում է ծնունդների ու մահերի ցիկլից: Դրանք այն գործողություններն են, որոնք հետեւանքների չեն հանգեցնում: Հետեւաբար դրանք այն գործողություններն են, որոնք այս աշխարհի հետ կապված չեն: Դրանք կոչվում են տրանսցենդենտային, այսինքն` անցումային: Դրանց մյուս անվանումն է` կրոնական, այսինքն` կապված է Աստծուն ծառայելու հետ: Բհագավատ Գիտայում Կրիշնա աստվածն արքայազն Արջունային ասում է. "Թող բոլոր տեսակի կրոնները եւ ուղղակի ինձ տրվիր: Եվ ես քեզ կազատեմ քո մեղսալից արարքների բոլոր հետեւանքներից":
  Նաիրա Մկրտչյան
15.10.2011  

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2025
       
    23.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: