ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ես հայ չեմ, բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի. Ամալ Քլունի

www.breitbart.com

Այս մասին ասել է հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ամալ Քլունին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:  Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ Ամալ Քլունին ազգությամբ հայ է:

«Չեմ հասկանում, թե որևէ ազգության պատկանելը ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ կապ ունի: Այն, որ ես Հայաստանի շահերը ներկայացրել եմ դատարանում ինձ հայ չի դարձնում»,-ասել է Քլունին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության հետ կաված աղմակահարույց գործով ներկայացնում էր Հայաստանի շահերը:

Ադրբեջանական կողմին նման ենթադրությունների հիմք է տվել նաև այն, որ Քլունիի ամուսինը՝ հայտնի դերասան Ջորջ Քլունին, սատարում է հայ գործարարների ստեղծած «Հարյուր կյանք» հիմնադրամին, որին իր աջակցությունն է հայտնել նաև Ամալ Քլունին:

Քլունիի դեմ ադրբեջանցիների հարձակումները «Ազատություն» ռադիոկայանին ուղարկված նամակում դատապարտել է նաև լրագրող Խադիջա Իսմայիլովան, որն Ալիևի ռեժիմի կողմից երկար ժամանակ հետապնդումների ենթարկվելուց հետո դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման, և ում շահերը նույնպես ՄԻԵԴ-ում պաշտպանում է Ամալ Քլունին:

«Ես Քլունիին ընտրել եմ, որովհետև գոհ եմ նրա պաշտպանությունից: Նրան չեմ հարցրել իր արմատների մասին, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման հարցեր չեն տալիս»,-գրել է Իսմայիլովան:

Մարտի 14-ին Քլունին Իսմայիլովայի անունից բողոք է ներկայացրել ՄԻԵԴ:

Ջորջ ու Ամալ Քլունիները Հայաստան են գալու ապրիլի 22-ին՝ եռօրյա այցով: Այս ընթացքում Քլունիները մասնակցելու են «Հարյուր կյանք» հիմնադրամի «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությանը, որը շնորհվում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են վտանգել այլոց օգնելու, այդ թվում՝ Ցեղասպանությւոնից հետո հայերին օգնելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    22°   
    20.05.2024
    23°  12° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: