ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ւմ է ձեռնտու Սավչենկոյի գործը

novaya.com.ua

Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանն ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության գործով։

Վճռում ասվում է, որ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի նախանական պայմանավորվածությամբ ատելության և թշնամանքի դրդապատճառով սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների նկատմամբ մահափորձի և ՌԴ սահմանի անօրինական հատման համար։

Դատավճռում նշվում է, որ Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության կազմակերպիչը «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկն է, ով նախապես մշակված պլանի համաձայն ղեկավարել է հանցագործությունը և ապահովել է Սավչենկոյին սարքավորումներով, դատավճիռը մեջբերում է  ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ Սավչենկոյի համար նախատեսված պատիժը հայտնի կդառնա առաջիկա օրերին. պետական մեղադրողն ավելի վաղ նրա համար 23 տարվա ազատազրկում էր պահանջել։

Հիշեցնենք, որ Սավչենկոն կալանքի տակ է վերցվել 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի Վորոնեժի շրջանում։ Սավչենկոյի պնդմամբ նա Ռուսաստանի տարածք է տեղափոխվել բռնի կերպով անհայտ անձանց կողմից, այն բանից հետո, երբ աշխարհազորայիններին գերի է ընկել Լուգանսկում:

Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինի խոսքով՝ իր պաշտպանյալը մտադիր չէ բողոքարկել դատավճիռը՝ չնայած կտրականապես հերքում է իր մեղքը։ «Դա նրա որոշումն է, նա կարծում է, որ բողոքարկումից հրաժարվելը կարագացնի բանակցային գործընթացն ու իր արտահանձնումն Ուկրաինային»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը տեղյակ է, որ բողոքարկումից հրաժարվելու դեպքում ինքը չի կարող դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ Սավչենկոյի արտահանձնման առնչությամբ սակարկումները Մոսկվայի և Կիևի միջև արդեն մեկնարկել են: Մարտի 10-ին Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն պատրաստակամություն էր հայտնել Սավչենկոյին փոխանակել Ուկրաինայում բանտարկված ռուսների հետ, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այդ հարցը չի պատրաստվում քննարկել մինչև դատավճռի կայացումը:

Նշենք, որ միջազգային մամուլը միանգամայն հանգիստ է մոտեցել Սավչենկոյի նկատմամբ դատավճռին, քանի որ վերջինս միանգամայն կանխատեսելի էր: Այժմ միջազգային հանրությանն ավելի շատ հետաքրքում է Սավչենկոյի հետագա ճակատագիրը: Վերլուծաբանների կարծիքով Սավչենկոյին ռուսական իշխանություններն առաջիկայում չեն արտահանձնի Ուկրաինային, քանի որ այնտեղ նրա ազատ արձակման հավանականությունը բավական մեծ է: Սավչենկոյի արտահանձումը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այս գործի վերաբերյալ այդքան աղմուկ բարձրացրած միջազգային հանրությունը մոռացած կլինի նրա մասին, իսկ դրա դիմաց Ռուսաստանը որոշակի զիջումներ կստանա:   

Ռուս վերլուծաբանների կարծիքով Սավչենկոյի նկատմամբ դատավճիռը ձեռնտու է բացառապես ուկրաինական կողմին, քանի որ հակառուսական արշավ սկսելու բավականին լավ ինֆորմացիոն առիթ է:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Պորոշենկոն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին էր հանձնել այն մարդկանց ցուցակը, որոնց Կիևը համարում է Սավչենկոյի գործի կեղծմանը հանցակից: Ուկրաինական իշխանություններն առաջարկում են վերոնշյալ անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել:

Միևնույն ժամանակ, Սավչենկոյի դեմ գործի կապակցությամբ ռուսական իշխանությունների, այդ թվում՝նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդարանի 57 պատգամավոր:

Նշենք, որ ԵՄ-ն պնդում է Սավչենկոյին ազատ արձակելու վրա՝ չնայած մեղադրական դատավճռին, Интерфакс-ին ասել են Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունում՝ նշելով, որ «նրան անօրինական կալանքի տակ պահելը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին»: Amnesty International միջազգային կազմակերպությունն էլ կարծում է, որ Սավչենկոյի գործը պետք է ուղարկվի նոր քննության:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: