ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրության և Ուկրաինայի դիվանագիտական «հաղթանակը»

www.uahunter.com.ua

Այսօր տեղի է ունեցել ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի և Ռուսաստանի հետախուզության վարչության զինծառայողներ Ալեքսանդր Ալեքսանդրովի ու Եվգենի Երոֆեև փոխանակումը:

Փոխանակման վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը նորմանդական քառյակի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հեռախոսազրույցի ընթացքում:

Gazeta լրատվականի փոխանցմամբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը Կիևից Դոնի Ռոստով էր բերել Դոնբասում ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված Ալեքսանդր Ալեքսանդրովին ու Եվգենի Երոֆեևին և նույն ինքնաթիռով էլ  Ուկրաինա էր տեղափոխել Նադեժդա Սավչենկոյին:

Նադեժդա Սավչենկոյին Կիևի Բորիսպոլ օդանավակայանում դիմավորել են մեծ շուքով: Օդանավակայում Նադեժդա Սավչենկոյին դիմավորելու եկած մարդկանց կարգախոսը հետևյալն էր. «փա՜ռք Ուկրաինայի հերոսներին»: Սավչենկոյին դիմավորելու նպատակով օդանավակայան էր մեկնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշոշենկոն, ով Սավչենկոյի ազատ արձակման կապակցությամբ հատուկ ուղերձ է հրապարակել, որտեղ նշել է Սավչենկոյի՝ արդեն իսկ ուկրաինական հողում լինելու մասին, և շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին ու ամբողջ աշխարհին իրենց հաղթանակի համար:

Ավելի վաղ, 2014 թվականի մարտ ամսին  Ռուսական դատարանը ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր էր ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ: Սավչենկոն նաև մեղավոր էր ճանաչվել խաղաղ բնակիչների սպանության փորձի և ՌԴ սահմանը ապօրինի հատելու մեջ: Դոնեցկի դատարանի դատավորը վճիռը ընթերցելիս հայտարարել էր, որ Սավչենկոն ուղղորդվել էր «քաղաքական ատելությամբ»: Սակայն, ուկրաինացի օդաչուն հերքել էր իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները: 

Ըստ РБК լրատվականի հաղորդած տվյալների՝ Վլադիմիր Պուտինն այսօր Նադեժդա Սավչենկոյին ներում է շնորհելու հրամանագիր է ստորագրել: Ինչպես հաղորոդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, այդ որոշումը նախագահը կայացրել է այսօր՝ երկու սպանված ռուս լրագրողերի հարազատների հանդիպումից հետո, ովքեր ելնելով մարդասիրական նկրտումներից, հանդիպման ընթացքում Սավչենկոյին ներում շնորհելու խնդրանք  են հղել Պուտինին:

Ինչ վերաբերում է Երոֆեևին և Ալեքսանդրովին, ում Ուկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ,  ըստ դատական գործի, ձերբակալվել էին  Ուկրաինայի արևելքում գաղտնի գործողություն իրականացնելու համար: Պաշտոնական Կիևը համաներում էր շնորհել նրանց նախքան այս փոխանակումը:

Նադեժդա Սավչենկոյին ազատագրման հարցում  Պյոտր Պորոշենկոյի գլխավորությամբ տարվել են ակտիվ բանակցություններ՝ գործընթացում ներգրավելով նաև արևմտյան գործընկերի: Այն, որ այսօր Նադեժդա Սավչենկոյին ներում է շնորհվել, և նա հետ է վերադարձել հայրենիք, միջազգային հանրությունը և Ուկրաինան մեկնաբանում են դա որպես դիվանագիտական հաղթանակ: 


Լուսանկարներն ըստ РБК լրատվականի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: