ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս էին տոնում Զատիկը հեթանոսական Հայաստանում

mersinetkinlik.com

Հեթանոսական շրջանում հայերը Զատիկը համարել են անշարժ տոն: Այն համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ: Ավելի ուշ, այն դարձել է շարժական տոն և այն տոնել են Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

Հին հայերն այդ օրը սկսել են իրենց գարնանային վարուցանքը՝ ավելի զորանալով Վահագնով, իսկ մանուկները գունավոր ձվեր ձեռքներին երգել-պարել են և ձվախաղ կազմակերպել:

Ի հիշատակ դրախտի Կենաց ծառի` Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած ճյուղեր էին դնում: Դրանք հավաքում էին այգին էտելու (այսինքն` ծառերի չորացած ավելորդ ճյուղեր կտրելու) ժամանակ: Այդ ճյուղերի վրա կախում էին նաև զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:

Մեկ այլ ավանդության համաձայն՝ մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան հավքը, որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա:

Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառն ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:

Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է ավետարանի հայերեն թարգմանությունում` որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք:

Զատկի տոնին մարդիկ երկար են նախապատրաստվել` մատաղի համար միջոցներ են հավաքել, յոթ բաղարջ են թխել, ձու են հավաքել, հրաժարվել պարերից, հարսանյաց հանդեսներից, նորացրել են հանդերձները: Ի թիվս տարբեր արարողությունների՝ մարդիկ ուշակություններ են կատարել, ծիսական կերակուրներ են եփել ու ճաշակել:

 

 

Աղբյուրը՝ GalaTv


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2025
       
    29.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: