ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Հայ դատը դիմել է Օբամայի վարչակազմին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կանխելու նպատակով

artsakhpress.am

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին և իր մտահոգությունը հայտնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու , ինչպես նաև կրոնական այլ կառույցների պետականացման հարցով։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը:

Ի պատասխան Ամերիկայի Հայ Դատի հարցումների՝  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի համապատասխան պաշտոնյայից պատասխան է ստացվել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսարանը ուշադիր հետևում են Թուրքիայի նախարարների խորհրդի այդ որոշմանը և վերջերս բարձրացրել են այդ հարցը տեղական և պետական իշխանության մարմիններում։ Թուրքիայի կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ այդ որոշումը տեղի է ունեցել «որպես բյուրոկրատական միջոց մարտական գործողությունների ընթացքում վնասված կառույցները վերանորոգելու համար»։ Պաշտոնյան նաև նշել է, որ տեղական դատարաններում արդեն հայցեր են ներկայացվել այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Դիարբեքիրի Սուր շրջանի տարածքների օտարման վերաբերյալ, որի համաձայն՝ առգրավվող տարածքների և կառույցների ցուցակում ընդգրկվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոս եկեղեցին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: