ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմական կառույցների պաշտպանությո՞ւն, թե՞ հայերի ունեցվածքի բռնազավթում

AGOS

Թուրքիայում նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում գտնվող կառույցների` այդ թվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում լրջագույն մտահոգությունների պատճառ է դարձել: Պետականացված կառույցների շարքում է նաև Դիարբեքիրի Հայկական Կաթոլիկ եկեղեցին, որը տարբեր տվյակների համաձայն, մեծապես տուժել է թուրքական անվտանգության ուժերի և քրդերի միջև վերջին բախումների հետևանքով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը: Մի՞թե սա հերթական ոտնձգությունն է Թուրքիայում հայկական ժառանգության վերջին մասունքների վրա:

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցի ժամանակ Թուրքիայի հիմնադրամների վարչության տնօրեն Ադնան Էրթեմը, պարզաբանելով շինությունների պետականացման խնդիրը, հայտարարել է, թե Սուր շրջանում գտնվող բոլոր շինությունների պետականացման մասին որոշումն ուղղված չէ պատմական կառույցների կամ քաղաքացիական ճարտարապետության դեմ։

«Ընդհակառակը, այս որոշումը կայացվել է պատմական կառույցներն ավելի տեսանելի դարձնելու համար դրանց շուրջը կառուցված ապօրինի կառույցները քանդելու միջոցով: 80-ականններից հետո Սուրում չծրագրված ուրբանիզացիան աճել է: Մենք ցանկանում ենք վերացնել դա: Կապ չունի՝ մզկիթ է, թե եկեղեցի, մենք ցանկանում ենք պաշտպանել պատմական կառույցները», - ասել է Ադնան Էրթեմը՝ միաժամանակ ընդունելով, որ «օտարումն, այնուամենայնիվ, քաղաքաշինության սովորական մեթոդներից չէ»:

Բացի այդ, Christian Today կայքը հաղորդում է, որ թուրքական կառավարությունը տեղեկացրել է ԱՄՆ պաշտոնյաներին, որ որոշումը «բյուրոկրատական քայլ» է, որի նպատակն է նպաստել վերջին ամիսների մարտերի հետևանքով վնասված կառույցների վերականգնմանը:

Հայաստանում և Սփյուռքում սա դիտարկում են որպես հայերի ինքնության պահպանման և կրոնական ազատության դեմ ուղղված քայլ: Մասնավորապես, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով ակնհայտ է, որ այս քայլը քրիստոնյա համայնքների դեմ Էրդողանի նորացված հարձակում է, քրիստոնեական հին ժառանգությունը ջնջելու Անկարայի ջանքերի շարունակություն: ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշել է, որ Թուրքիան ցույց տվեց, որ հայերի նկատմամբ 100 տարի անց ոչինչ չի փոխվել։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե եկեղեցիները պետականացնելով՝ թուրքական իշխանությունները փորձում են վերահսկել տարբեր անձանց քրիստոնեական ինքնությանը վերադառնալու գործընթացը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: