Ղարաբաղյան բլիցկրիգ. սոցցանցեր, ֆլեշմոբեր և մեմեր
Պատերազմը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առաջին իսկ օրերից անցել է նաև տեղեկատվական դաշտ: Թե ՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերը կիրառել են տարբեր քարոզչական մեթոդներ: Եվ եթե առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ դա արվել է ինքնաբուխ, բնազդների մակարդակով, ապա հետագայում, պատերազմից հետո, ինտերնետի մշակման ընթացքում առճակատումը տեղափոխվել Է կիբերակտիվիստների խմբերի մակարդակին, ովքեր դաժան պատերազմ էին մղում օն-լայն տիրույթում:
Տեխնոլոգիաների զարգացումը, պետության դերի ուժեղացումը հակամարտության մեջ հանգեցրել է այն բանին, որ այժմ կողմերը հատուկ կառույցներ ունեն՝ առնչվող տեղեկատվական անվտանգությանը, քարոզչությանը և հակաքարոզչությանը:
Ըստ «Ասպարեզի»՝ սոցիալական մեդիան իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր: Մարդիկ սկսեցին ավելի շատ տեղեկատվություն փոխանակել հենց այս եղանակով: Սոցիալական մեդիան ապատեղեկատվության տարածման, տեղեկությունների հավաքագրման մի գործիք է: Էմոցիոնալ օգտատերերի կողմից երբեմն հրապարակվում է այնպիսի ինֆորմացիա, որը կարող է վնասել հենց այն մարդկանց, ում մասին որ անհանգստանում են: Այդ գործիքն այս օրերին շատ լավ օգտագործվում է բոլոր կողմերով:
Հայաստանն ու Արցախը 20 տարուց ավել է՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում են: Սկզբնական շրջանում, երբ նոր էր ձևավորվում սոցիալական մեդիա հարթակը, հայ օգտատերը բավականին սխալներ է թույլ տվել՝ տարածելով հակառակորդի լրատվահոսքը՝ չհասկանալով, որ դա իրենց կողմից կիրառվող խորամանկություն է: Բայց, բարեբախտաբար, կարճ ժամանակում այդ թերությանը վերջ տրվեց:
Սոցիալական ցանցերում ակտիվ պատերազմն ընթանում է ամեն օր, ամեն ժամ, և դրանում ներգրավված է գրեթե ամեն ոք: Այստեղ, յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հարմար գործունեության դաշտ՝ կախված իր նախասիրություններից ու ընդունակություններից:
ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր հոդվածներից մեկում զգուշացնում է, որ նույն Ադրբեջանն, օրինակ, պետական վերահսկմամբ ներքին շուկայի համար ստեղծում է կեղծ իրականություն, վիրտուալ կյանք, որպեսզի ժողովուրդն իրենց ուզածից ավելի շատ ուրիշ բան չտեսնի: Իրենք այս մի քանի օրերին իրենց պատմությունն են ստեղծում, լրիվ կեղծ: Ներկայացվում է իրենց երևակայական հաղթանակը, իբր, մի քանի օրերի ընթացքում նվաճել են մեծ քանակությամբ գյուղեր:
Այն մասին, թե ինչպես են սոցիալական ցանցերը մոբիլիզացրել մարդկանց պայքար մղելու և դարձել ռազմական մեքենայի անտեսանելի զանգը, կարող են վկայել սոցցանցերի միջոցով իրականացված մի շարք միջոցառումներն ու ֆլեշմոբերը: Որոշները նպատակ ունեին աջակցելու մեր զինվորներին ճակատում, իսկ մյուսները ծաղրում էին մրցակցի թույլ կողմերը: Օրինակ, հայկական կողմը հանդես եկավ մի շարք զվարճալի նկարներով, որտեղ ցույց էր տրվում, թե իրականում ինչ երիտասարդ տարիք ունի Ադրբեջանի «դարակազմիկ» պետությունը: Այն սկզբում համեմատեցին Հայաստանցի Սիրան տատիկի հետ, ով պարզվեց ավելի մեծ էր, այնուհետև Coca-Cola-ի հետ, և նույնիսկ հոգնայի սարքի հետ, որի տարիքը նույնպես գերազանցում է Ադրբեջանի տարիքը: Ծաղրանկարներն ամենուր են: Եվ, թերևս, դրանց ստեղծողները փորձել են պարզապես հումորի միջոցով թեթևացնել համակարգիչների առջև նստած մարդկանց լարվածությունը, ովքեր ուշադիր հետևում են, թե ինչպես են ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա իրական ռազմական գործողություններ տեղի ունենում:
Ինչևէ, երկու կողմերի ակտիվ ներգրավումը տեղեկատվական դիմակայության դաշտ նման խոշոր մասշտաբներով, իրապես, ինչ - որ նոր երևույթ է: Եվ դա, անշուշտ, կունենա իր սեփական պտուղները մոտ ապագայում: Քաղաքական գործիչները ստիպված են հաշվի նստել այն փաստի հետ, որ կամա թե ակամա ներգրավվել են իրենց քաղաքացիներին տեղեկատվական դաշտում ակտիվ դիմակայության մեջ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
