ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական կապիտալի որակն անկում է ապրել. Fitch

ria.ru

Fitch միջազգային վարկանիշային գործակալության գնահատականներով, նավթի գների անկումն ու ազգային արժույթի նվազումը հանգեցրել են ադրբեջանական բանկային կապիտալի որակազրկմանը, փոխանցում է РИА Новости-ն:

Ընդհանուր առմամբ, գործակալությունն ադրբեջանական կապիտալիզացիան թույլ է գնահատում: Մանաթի դեկտեմբերյան 50%-անոց դեվալվացիայի արդյունքում ադրբեջանական կապիտալի որակական գործակիցն անկում է ապրել 3-5 բազիսային մակարդակով:

Միաժամանակ, գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում խնդրահարույց վարկերն (երբ պարտավորությունների չկատարման շեմն անցնում է 90 օրը) աճել են՝ կազմելով 9.5 %: 

Fitch-ի կանխատեսումների համաձայն, ադրբեջանական կապիտալի որակը կշարունակի անկում ապրել՝ կապված տնտեսական անկման և արտասահմանյան արժույթով վարկերի մեծ մասնաբաժնի հետ:

Գործակալությունը հատուկ շեշտում է, որ Ադրբեջանի բանկային սեկտորի ֆինանսավորումը շարունակում է կախված լինել Կենտրոնական բանկից և  այլ պետական կազմակերպություններից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: