ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի իշխանություններն այլևս իրավասու չեն խոսել թուրք ժողովրդի անունից

Reuters

Թուրքիայի նախագահի աշխատակազմում այսօր հայտարարել են, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Այդ պատճառով էլ Անկարան կարևորություն չի տալիս 1915 թվականի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչին, հայտնել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմում:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում անդրադարձ էր կատարվել հարևանների հետ Թուրքիայի հարաբերություններին: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ էր արել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Եվրախորհրդարանը, հղում անելով իր 2015 թվականի ապրիլի 15-ի «Եվրամիությունում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին» բանաձևին, կոչ էր արել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանականներն անդրադարձել էին նաև 2015 թվականի ընթացքում Թուրքիայում տեղ գտած մարդու իրավունքների ռեկորդային խախտումներին և ԶԼՄ-ների նկատմամբ գործադրված ճնշումներին՝ արձանագրելով, որ բարեփոխումները Թուրքիայում ոչ միայն դանդաղել են, այլ նաև հետընթաց է արձանագրվել խոսքի ազատության և անկախ արդարադատության ոլորտներում:

Թուրքական մամուլը Եվրախորհրդարանի զեկույցը որակեց որպես Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ամենխիստ զեկույց: Իսկ թուրքական իշխանությունների շրջանում իսկական խուճապ սկսվեց:

Առաջինը զեկույցին արձագանքեց ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը, ով հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության մասին հիշատակման պատճառով Թուրքիան չի պատրաստվում ընդունել այդ զեկույցը, և, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս պատրաստվում է վերադարձնել այն:

Այնուհետև Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Եվրախորհրդարանի զեկույցը սադրիչ բնույթ է կրում՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն և Թուրքիան համագործակցում են փախստականների հարցում: Այս անգամ ևս Թուրքիան, անկհայտորեն շահարկելով փախստականների հարցը, փորձում է նոր զիջումներ կորզել ԵՄ-ից:

Մերժելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջն այսօր՝ Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք: Նույն Թուրքիայում հասարակության զգալի մի հատված արդեն վաղուց առերեսվել է այս փաստի հետ: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Թուրքական իշխանություններն արդեն վաղուց չեն ներկայացնում թուրք ժողովրդի տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում, հետևաբար, այլևս իրավասու չեն խոսել նրա անունից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: