ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանից ժամանած բժիշկները Հայաստանում և Արցախում վեց վիրահատություն են կատարել

armenpress.am

Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի չորս բժիշկներ Հայաստանում և Արցախում վիրահատել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վնասվածքներ ստացած վեց զինվորականների և քաղաքացիների:

Ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ասոցիացիայից այստեղ է եկել չորս բժիշկ, իսկ հետագայում մեկ բժիշկ կմնա Ստեփանակերտում և տեղեկատվություն կհաղորդի իրենց:

«Ըստ նրա տրամադրած տեղեկատվության`այստեղ կժամանեն բժիշկներ, մենք ֆինանսական և բժշկական օգնություն կցուցաբերենք հիվանդանոցներին: Այս անգամ հիմնականում բարդ ներհորդային վիրահատություններ են կատարվել, որոնք նեղ մասնագիտական մոտեցում են պահանջում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա`հավելելով, որ բժիշկները վիրահատել են ոչ միայն զինվորականների, այլև մասնագիտությամբ օպերատոր քաղաքացու:

Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Յուդինի անվան 79-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Մացակյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան ստեղծվել է հայ ժողովրդին բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Վերջին դեպքերի հետ կապված որոշեցինք օգնություն ցուցաբերել մեր բանակին: Եղել ենք արցախյան հոսպիտալներում, իրականացրել ենք մի շարք վիրահատություններ:  Այս պահին Ստեփանակերտում և Երևանում արվել է 6 վիրահատություն`ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ»,-շեշտեց նա`հավելելով, որ մայիսի կեսերին ևս երկու բժիշկ կգա Հայաստան և կմեկնի Արցախ:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Մոսկվայից ժամանած բժիշկները մեկ վիրահատություն են կատարել նաև իրենց բժշկական հաստատությունում:

«Կապիտան Հովհաննես Ավթանդիլյանը բավականին լուրջ հրազենային-բեկորային վնասվածք ուներ: Վիրահատությունն անցել է բարձր մակարդակով, վիրավորն իրեն լավ է զգում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լևոն Ժամագործյանը`տեղեկացնելով, որ առաջիկայում ասոցիացիայի հետ համագործակցությունն ավելի կընդլայնվի:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետի խոսքով`նմանատիպ վիրահատություններ Հայաստանում հաճախ են կատարվում:

«Եթե հետագայում լինեն բարդ դեպքեր, և մենք չկարողանանք վիրահատել, հիվանդներին կուղարկենք Մոսկվա կամ բժիշկները կգան այստեղ, հետո հսկողությունը կիրականացնենք մենք: Բոլոր վիրահատված հիվանդների վիճակը, բավարար է»,-շեշտեց նա:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: