ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԱԾ-ն հերքում է ՀՀ քաղաքացու՝ ԻՊ-ին միանալու վերաբերյալ տեղեկատվությունը

Հ Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի հայտնած տեղեկատվությունը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կողմից Հայաստանի քաղաքացի հավաքագրելու վերաբերյալ:

2013-2015-ին որոշ արաբական կայքէջերում և սոցցանցերում պարբերաբար տեղեկատվություն էր տարածվում ծնունդով ՀՀ-ից ոմն Եղիշե Կարապետյանի վերաբերյալ, որ իբր հանդիսացել էր «Իսլամական պետության» զինված ջոկատների մարտիկ և մարտական գործողությունների ժամանակ զոհվել էր Հալեպի արվարձաններում: Ստուգմամբ պարզվել է, որ նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և կրում է սադրիչ բնույթ, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

«Վեստ-Փոյնթի Հակաահաբեկչական կենտրոնի զեկույցը ՀՀ ԱԱԾ-ում ուսումնասիրվել է: Տվյալներ այն մասին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում անդամակցում են ՀՀ քաղաքացիներ մեր կողմից չեն ստացվել», - հայտնել է ԱԱԾ-ն:

Նաև նշվել է, որ ՀՀ ԱԱԾ կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում միջազգային գործակցության շրջանակում, ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին բացահայտելու և նրանց գործունեությունը կասեցնելու ուղղությամբ: Նշված գործընթացը իրականացվում է ՀՀ ահաբեկչակչության դեմ պայքարի համապատասխան օրենսդրության՝ այդ թվում նշված ոլորտին վերբերվող միջազգային պայմանագրերի շրջանակում, որոնց մասնակիցն է հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: