ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառլոս Մեծի անվան մրցանակն առաջին անգամ կհանձնվի Վատիկանում

baltic-course.com

Մայիսի 6-ին կկայանա Կառլոս Մեծի անվան միջազգային մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այս տարվա դափնեկիրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է: Նշենք, որ մրցանակը կհաձնվի ոչ թե գերմանական Ախեն քաղաքում, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ Վատիկանում:

Մրցանակի հանձնման արարողությանը կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կոլդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: 

Ֆրանկական կայսրության հիմնադիր Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակը հանձնվում է 1950 թվականից Եվրոպայի միավորման մեջ մեծ ներդրման համար:

«Այդ ժամանակաշրջանում, երբ Եվրոպայի շատ քաղաքացիներ ճիշտ ճանապարհն են փնտրում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրանց հույսի ու ոգեշնչման ազդանշան է ուղարկում»,- նշվում է մրցանակի գործադիր հանձնաժողովի պարզաբանման մեջ: Հռոմի պապը «խղճի ձայնն Է», որը հիշեցնում Է, որ Եվրոպան պարտավոր Է պաշտպան կանգնել խաղաղությանը, մարդու հիմնական իրավունքներին, ժողովրդավարությանն ու համերաշխությանը:

Մրցանակի դափնեկիրը ստանում է պատվոգիր և մեդալ, որի մի կողմում պատկերված է Կառլոս Մեծի դիմանկարը, իսկ մյուսին՝ փորագրված են դափնեկրի վաստակները: Մինչև 2007 թվականը դափնեկիրները ստանում էին նաև 5 հազար եվրո, բայց այնուհետև որոշում է ընդունվել այդ գումարն ուղարկել Կառլոս Մեծի մրցանակային հիմնադրամ՝ երիտասարդների կարիքների համար: 2008 թվականից մրցանակը հանձնվում է երկու անվանակարգերում՝ անվանի հասարակական, քաղաքական, պետական գործիչների և 16-30 տարեկան երիտասարդների: Վերջին անվանակարգում հաղթողն որոշվում է հատուկ մրցույթի միջոցով:

Ավելի վաղ Կառլոս Մեծի անվան մրցանակի դափնեկիրներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորը, Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ուինսթոն Չերչիլը և Թոնի Բլերը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը: Անցյալ տարի մրցանակին արժանացել Էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: