ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է տվել

© Umit Bektas www.rt.com

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել: Նրա խոսքով՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնից հրաժարվելն իր որոշումը չէր, այլ ուղղակի անհրաժեշտություն էր:

Ըստ ավանդույթի՝ Թուրքիայում իշխող կուսակցության ղեկավարը նաև զբաղեցնում է երկրի վարչապետի պաշտոնը: ԱԶԿ կառավարող խորհուրդն ապրիլի վերջին, նախագահ Էրդողանի ճնշման տակ, որոշում էր ընդունել այն մասին, որ կուսակցության տեղական ղեկավարների նշանակման լիազորությունը կուսակցության ղեկավարից անցնում է խորհրդին:

«Այդ որոշումն ինձ համար այդքան էլ կարևոր չէր, սակայն դրա ընդունման մեթոդի հետ ես չեմ կարող հաշտվել: Անհրաժեշտ էր վերլուծել դրա հնարավոր բոլոր հետևանքները: Կուսակցության ղեկավարության շրջանում չկա համաձայնություն և ինձ մոտ ստեղծվել էր տպավորություն, որ նրա արդյունավետ գործունեության շարունակման համար անհրաժեշտ է փոխել ղեկավարին: Դա իմ որոշումը չէր, այլ անհրաժեշտություն էր: Ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ որպես ԱԶԿ պատգամավոր»,- հայտարարել է Դավութօղլուն՝ Անկարայում կայացած բրիֆինգի ժամանակ:

Թուրքիայի արդեն նախկին վարչապետն ավելացրել է նաև, որ վիրավորված չէ իր կուսակցական գործընկերներից և իրենից «ոչ-ոք չի լսի որևէ վատ խոսք Էրդողանի հասցեին», քանի որ ինքը կպահպանի հավատարմությունը նախագահին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: