ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն այցելել է պաշտպանական դիրքեր

gov.am

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի մարտական հենակետեր, հաղորդում է gov.am-ը: Կառավարության ղեկավարը ծանոթացել է առաջնագծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև մարտական հերթապահության իրականացման հետ կապված մի շարք այլ հարցերի: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել նրանց հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: «Հայ ժողովուրդը հպարտանում է ձեզնով, որովհետև ձեր հերոսության, գիտակից և պատասխանատու պահվածքի ու քայլերի շնորհիվ հնարավոր եղավ կանխել հակառակորդի առաջխաղացումն ու ըստ արժանվույն հակահարված տալ: Ձեր քայլերը ոգևորող են յուրաքանչյուրիս համար, քանի որ մենք գիտակցում ենք, որ ձեր շնորհիվ մեր սահմանները հուսալի պաշտպանված են. ձեր սխրանքն անգնահատելի է»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: