ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելի նախագահն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքություն

news.yahoo.com

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 9-ի առավոտյան այցելել է Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայ առաքելական եկեղեցի և հանդիպել է Իսրայելում քրիստոնեական համայնքի առաջնորդների հետ: Ռիվլինին դիմավորել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը:

Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել պատրիարքին և համայնքին հյուրընկալության համար, հայտնում է Israelnationalnews.com-ը:

«Ձեր համայնքի առաջնորդների հետ հանդիպումները միշտ կարևոր են ինձ համար, սակայն, այս օրերին, հնարավոր է, ավելի կարևոր: Ծանր ժամանակներ են մեր քաղաքի համար: Ահաբեկչությունն ու մահը վերադարձել են մեր փողոցներ: Կատաղի գրոհներն ամբողջ քաղաքի տարածքում ահագնացնում են վախը, և դրան զուգահեռ գալիս են անհանդուրժողականությունն ու ատելությունը»,-ասել է Ռիվլինը:

Նա կրկին հայտարարել է, որ Իսրայելը գնահատում է դավանանքի ազատությունը և մտահոգված է քրիստոնյա համայնքի բարգավաճմամբ, որին վտանգ է սպառնում ամբողջ Մերձավոր Արևելքում:

Հայերն Իսրայելում վաղուց են բնակվում, Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը կոչվում է Հայկական, այդտեղ է գտնվում Պատրիարքությունը և Մատենադարանը, որտեղ գտնվում է ավելի քան 4000 ձեռագիր մատյան: Ըստաղբյուրի՝ Իսրայելում մոտ 5000 հայ է բնակվում, որոնցից 2 հազարը կազմում է հին համայնքը, մյուսները՝ ներգաղթյալներ են նախկին ԽՍՀՄ-ից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: