ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը քայլ առ քայլ մոտենում է իր թիվ մեկ նպատակին

M. Sezer / Reuters

Ոչ ոք իրավունք չունի Թուրքիան վերածելու բուսակեր առյուծների երկրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների և մասնավորապես՝ նախագահական կառավարման համակարգի անցելու գործընթացին: «Թուրքիան փոխել է իր համակարգային ապահովումն ամբողջությամբ  վերջին 13 տարիների առաջընթացի շնորհիվ», - նշել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ երկիրը դեռ գործում է 1960 և 1980 թվականների հեղաշրջումների արդյունքում ընդունված Սահմանադրությամբ:

Նշենք, որ 2014 թվականի օգոստոսին նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո էրդողանը ամեն կերպ փորձում է փոխել Թուրքիայի կառավարման կարգը՝ խորհրդարանականից դարձնելով նախագահական: Դա հնարավորություն կտա ընդլայնել իր գործառույթները, որոնք այժմ պաշտոնապես ներկայացուցչական բնույթ են կրում, սակայն գործնականում Էրդողանն իր ձեռքում է պահում ողջ գործադիր իշխանությունը և փորձում է օրինականացնել դա՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Նշենք, որ խորհրդարանի միջոցով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար Էրդողանին հարկավոր է ստանալ 367  ձայն, մինչդեռ սահմանադրական փոփոխությունները համազգային հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է ընդամենը 330 ձայն: Հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի ընդամենը 317 մանդատ, իսկ ընդդիմությունը կտրականապես դեմ է երկրի կառավարման համակարգի խորհրդարանականից նախագահականի անցմանը՝ Էրդողանի պլանը կարող է տապալվել:

Ընդ որում, Էրդողանի ծրագրին դեմ է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ: Վերլուծաբանները կարծում են, որ Դավութօղլուի հրաժարականի պատճառներից մեկը հենց սահմանադրական փոփոխությունների հարցում Էրդողանի հետ անհամաձայնությունն է։ Դրա ուղղակի դրսևորումն էր 2015 թվականի հունիսյան ընտրություններից հետո Դավութօղլուի հայտարարությունն առ այն, որ ընտրությունները ցույց են տվել, որ թուրք ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ, սակայն ոչ խորհրդարանական համակարգից ձերբազատում:

Փորձագետները չեն բացառում, որ նման պայմաններում Էրդողանը կարող է օգտագործել Դավութօղլուի հրաժարականը նոր ընտրություններ նշանակելու համար, որպեսզի խորհրդարանում անհրաժեշտ վերադասավորումներ կատարի: Ամեն դեպքում, արդեն առավել քան ակնհայտ է, որ էրդողանը ամեն գնով փորձելու է վերադարձնել իշխանության օրինական լծակները. սա կարելի է ասել այս պահին էրդողանի համար թիվ մեկ նպատակն է ներքաղաքական ասպարեզում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: