ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը պիտի ավելի զգույշ լինի հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում

Վրաստանի Պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական, բայց առանց ռազմավարական համագործակցության: Այս մասին վերջինս հայտարարել է Գաբալայում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսին: Վրաց նախարարի մեկնաբանմամբ՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մակարդակը պայմանավորված է Հայաստանի՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն կատարած ընտրությամբ:

Առաջին հայացքից կարծես թե տրամաբանական է Վրաստանի որդեգրած քաղաքական կուրսը: Ի վերջո, ինչպես ցանկացած պետություն, Վրաստանն էլ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Սակայն կարևոր է հասկանալ, թե որքանով է Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան առանցքը ծառայում Վրաստանի շահերին:

Նախ հասկանանք, թե ինչպիսի շահեր ունի այսօր Վրաստանը: Նախ և առաջ այն ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ դրանով լուծելով կարևորագույնը՝ անվտանգության խնդիրը: Հենց սրանով է գլխավորապես պայմանավորված Թուրքիա-Վրաստան համագործակցությունը, և թվում է, թե Վրաստանը պատրաստ է ամեն ինչի՝ դրան հասնելու համար: Այս տրամաբանության ներքո է դասավորվում նաև Վրաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Ունենալով հայկական մեծ համայնք Վրաստանում՝ վերջինս հասկանում է, թե որքան կարևոր են երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ այդ թվում և սեփական երկրում ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ Վրաստանը պատրաստ է գնալ անգամ նման գնով համագործակցության՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու և անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար: 

Ակնհայտ է, որ ձևավորվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը գլխավորապես ուղղված է Ռուսաստանի դեմ: Սա իհարկե այն չէ, ինչի մասին երազում էր Վրաստանը, հատկապես այն պարագայում, որ վերջինս քաջ գիտակցում է, որ Ռուսաստանին խիստ բարկացնելու արդյունքում ամենահավանական հարված ստացողը հենց ինքն է լինելու: Վրաստանն այստեղ հայտնվել է պարտադրված դաշինքի մեջ, որի պատճառներից մեկն էլ, թերևս, Վրաստանում անընդհատ աճող թուրքական ազդեցությունն է: Եվ ճիշտ է նկատել տիկին Խիդաշելին, որ իրենք «չեն ընտրում», սակայն ոչ թե պայմանավորված Հայաստանի՝ արտաքին քաղաքական կուրսի ընտրությամբ, այլ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական պլաններով և սեփական երկրում թուրքական ազդեցության մեծացմամբ: Եվ չնայած այս ամենին, Վրաստանը պիտի ավելի զգույշ լինի հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում՝ հասկանալով, որ Հայաստանն իր համար նույնքան կարևոր է, որքան ինքը՝ Հայաստանի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: