
«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի». պայքար իրավական հարթությունում
Ըստ Եվրոպական դատարանում ձևավորված պրակտիկայի` Դատարան դիմելու դեպքում դիմող պետությունը պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել այն պետությանը, որի դեմ ներկայացվում է գանգատը:
Ըստ Եվրոպական դատարանում ձևավորված պրակտիկայի` Դատարան դիմելու դեպքում դիմող պետությունը պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել այն պետությանը, որի դեմ ներկայացվում է գանգատը:
Բանաձևի ընդունումը կարևոր քայլ է և լավ հնարավորություն՝ Արցախի ճանաչման հարցում ճիշտ աշխատանքի դեպքում շոշափելի արդյունքի հասնելու համար:
Փաշինյանը, փորձելով շեղել մարդկանց ուշադրությունն իր կողմից կնքված խայտառակ փաստաթղթից ու իր հրաժարականը պահանջողների պայքարից, աշխատելու իմիտացիա է անում՝ կրկին հարվածի տակ դնելով Արցախն ու արցախցուն:
Արդեն իններորդ օրը շարունակվող լայնամասշտաբ պատերազմը, որտեղ Ադրբեջանի կողմից ներգրավվել են նաև վարձկան ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից, մասնավորապես՝ Սիրիայից, չի կարող անարձագանք մնալ միջազգային հանրության կողմից:
Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ հեղինակները կոնկրետ խնդիր են փորձել լուծել՝ հավասարի նշան դնելով Հայաստանում ու Թուրքիայում պատմության դասավանդմանն առնչվող հարցերի միջև:
Ստեղծված իրավիճակն ու դրա զարգացումները մի պարզ ճշմարտություն երևան հանեցին. սփյուռքի հետ աշխատանքներում պոպուլիստական հայտարարություններից այն կողմ որևէ իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն...
Հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև առկա «աշխարհաքաղաքական բաժանարար գծերին»՝ վստահություն հայտնելով, որ մեզ նոր տարածք է պետք ձևավորել, որտեղ մեր հարաբերությունները...
Չկան տարածքներ, կա անվտանգություն: Այս մասին հայկական կողմը «ակնարկում է» դեռ վաղուց, սկզբում՝ ԱԳՆ մակարդակով՝ առաջ քաշելով Արցախի ժողովրդի «էքզիստենցիալ անվտանգության» թեզը, հիմա արդեն՝ անձամբ վարչապետի մակարդակով:
Մոտակա մի քանի ամիսների ընթացքում բանակցային գործընթացում կունենանք հանգիստ վիճակ, որը նորից հնարավորություն է մեզ համար՝ ավելի լավ պատրաստվելու անխուսափելի բովանդակային բանակցություններին:
Ընդունված փաստաթուղթը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Այն պարտադիր չէ ԵՄ ինստիտուտների համար նաև արտաքին քաղաքականության շրջանակը գծելու տեսանկյունից:
Լավրովի պնդմամբ՝ այսօր աշխատանքները լրագրողների փոխայցելություններ կազմակերպելու ուղղությամբ ընթացքի մեջ են և «հույս» կա:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ բերելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը կարող է մի քանի նպատակ հետապնդել:
Առնվազն տարօրինակ է, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեզը առաջնահերթ հռչակած վարչապետի կառավարության անդամը, ավելին՝ արտաքին քաղաքականության պատասխանատու նախարարը, խուսափում է խոսել Արցախի սուբյեկտայնությունից:
Ի վերջո, Հայաստանն այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել առաջին հերթին այն նպատակով, որ կարողանա իր շահերն ու մոտեցումները պաշտպանել մի կազմակերպությունում, որի անդամ չի հանդիսանում: Եվ նման փորձ մենք...
Հոկտեմբերի 11-ին ավելի քան 4 ժամ «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո Epress.am-ի լրագրողներին արգելել էին մուտք գործել Վրաստան: Դեպքի հետ կապված իր դիրքորոշումն էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ սպասում է պաշտոնական...
Պատահական չէ, որ իր նույն ելույթի ընթացքում Ալիևը Հայաստանը ներկայացրեց՝ որպես պետություն, որ չի կարող «ընկեր լինել» իսլամական աշխարհին:
Հատկանշական է, որ ԱԳՆ-ն այլևս չի փորձում սրբագրել վարչապետ ելույթը, այսօր ԱԳ նախարարը փորձում է արդեն համատեղել անհամատեղելին, գտնել ընկալելի ու ընդունելի լուծում վարչապետի էմոցիոնալ հայտարարությունների և ռեալպոլիտիկի...
Կարո՞ղ է արդյոք վարչապետի հայտարարությունների սրբագրմամբ զբաղված նախարարությունը ներկայացնել աշխարհի որևէ այլ ինքնիշխան պետություն, որի ընտրությունների անցկացումը երաշխավորվում է այլ պետության կողմից:
Ամերիկահայ լոբբին այսօր ևս հետևողական աշխատանք է իրականացնում այս ուղղությամբ և արդեն արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում է ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին:
Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է նաև Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց, իսկ «օպերատիվ կապը», փաստորեն, չի աշխատում:
Նախագահը չսպասեց Հայաստան վերադառնալուն, ինչը տրամաբանական հարց է առաջ բերում՝ ինչու՞:
Այցի ընթացքում Սինանյանը «Ազատության» հայկական ծառայությանը տված իր հարցազրույցում մանրամասներ ներկայացրեց նորաստեղծ կառույցի կազմավորման, սփյուռքի հետ աշխատանքների համակարգման և որդեգրված քաղաքականության հետ կապված:
Ավելին, նշյալ գյուղի վարչական ղեկավարը, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կրակոցներ եղել են հուլիսի 11-ից: Դրանց հետևանքով սահմանի մոտ հրդեհ է բռնկվել, որը մարվել է զինվորականների օգնությամբ:
Դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կլինի Փարիզում նախատեսվող հանդիպումը, հատկապես վերջին շրջանում Կոսովոյի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման ու առավելապաշտական մոտեցումների պարագայում:
Կարևոր է և հստակ օրակարգի սահմանումը, ինչին, սակայն, պիտի նախորդի երկկողմ հարաբերություններից ունեցած մեր ակնկալիքների հստակեցումը:
«Եվ սահմանային լարվածության աճը, կուտակումները, կրակոցներն ու զոհերը վկայում են, որ Բաքուն մեծ հույսեր չի կապում բանակցությունների հետ և խնդրի կարգավորումը տեսնում է այլ՝ ռազմական ճանապարհով», - նշեց փորձագետը:
Եվ բացի այդ, կարևոր է չմոռանալ, որ փոխադարձ մեղադրանքներից խուսափելու և հրադադարի խախտման դեպքերը հստակ ամրագրելու մեխանիզմ ոչ վաղ անցյալում՝ ապրիլյան պատերազմից հետո, արդեն իսկ ձեռք էր բերվել:
Անշուշտ, Եվրոպան անելիքներ ունի Արցախում, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը հռչակված են որպես կարևոր առաջնահերթություններ:
Ստեղծված, առաջին հայացքից անելանելի, իրավիճակում Մեյին մնում է կա՛մ հրաժարակ տալ, կա՛մ ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ անցկացնել, ինչի արդյունքները, սակայն, կարող են շատ անսպասելի լինել:
Ադրբեջանի կողմից սա կարող է ընկալվել որպես կանաչ լույս՝ ցանկացած հարմար պահի վերադառնալու զենքի ուժով խնդիրը լուծելու իր կողմից մշտապես բարձրաձայնվող տարբերակին:
Եթե խնդիրը ժողովուրդներին փոխզիջումների պատրաստելն է, ապա այստեղ միանշանակ է, որ առանց Արցախի անմիջական մասնակցության ու առանց Արցախի կամքը հաշվի առնելու որևէ փոխզիջման կամ լուծման մասին խոսելն անիմաստ է:
Ադրբեջանական իշխանությունները, միջազգային հետախուզում հայտարարելով Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ, հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն հարգում միջազգային իրավունքը, այս դեպքում՝ միջազգային մարդասիրական իրավունքը:
Չի բացառվում, որ մոտ ապագայում Ալիև-Փաշինյան հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գան հենց Մինսկի խմբի համանախագահները:
Կարևոր է ընդգծել, որ այս հայտարարության տեքստում հղում չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավովածություններին, ինչը հիմքեր է տալիս եզրակացնելու, որ կողմերը բանակցությունները կառուցում են նոր սկզբունքների ու նոր...
ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կայուն զարգացման միտումներ են դրսևորել 2018-ի ողջ ընթացքում:
Ամերիկյան կողմը ակտիվացել է և՛ տարբեր պաշտոնյաների անունից հնչող հայտարարությունների, և՛ տարածաշրջան իրականացվելիք այցերի տեսանկյունից:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների և մի շարք այլ հարցերի շուրջ:...
Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու փաստն ինքնին դրական է Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային ձևաչափը պահպանելու տեսանկյունից, իսկ հայտարարության բովանդակությունը խիստ կարևոր՝...
Թուրքիան փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր հետ «դաշնակից լինելը» ԱՄՆ-ին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն կարող է կորցնել տարածաշրջանում իր հիմնական դաշնակցին:
Ուկրաինական ճգնաժամի արդյունքում առանց այն էլ սրված հարաբերությունները ավելի վատթարացնելու հեռանկարը այսօր չի բխում ոչ Ռուսաստանի, ոչ դաշինքի շահերից, ուստի կարելի է ենթադրել, որ Վրաստանի անդամակցության հարցը կարող է...
Չմոռանանք, որ խոսքը Ռուսաստանի մասին է, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում առանց Կրեմլի համաձայնության ու հավանության, առավել ևս չէր կարող տեղի ունենալ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ղարաբաղյան խնդիրն է:
Ակնհայտ է, որ Մամուկա Բախտաձեի կողմից առաջ քաշված նպատակները, դրված խնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը լինելու են նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության...
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ:
Որոշակի խնդիրներ առկա էին երկրի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից գրեթե բոլորում:
Ընդհանուր առմամբ 2016 թվականը Թուրքիայի ներքաղաքական կյանքում նշանավորվեց որպես բռնությունների ու ճնշումների տարի:
Կարևոր է իհարկե փաստել, որ պատերազմի վերսկսմամբ սպառնալու քաղաքականությունը ապրիլյան պատերազմից հետո առավել քան անտրամաբանական է:
Ժամանակին, այն է՝ 1998-ին, հենց Ադրբեջանն է դեմ արտահայտվել Ղարաբաղին լայն ինքնավարություն տալու գաղափարին, որն այն ժամանակ ձևակերպված էր Մինսկի խմբի կողմից ներկայացված «ընդհանուր պետության» տարբերակում:
Ռուս-թուրքական տնտեսական, էներգետիկ փոխգործակցության խորացման և, որպես արդյունք, «Թուրքական հոսք» գազատարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական կողմից նման հայտարարությունները սպասելի էին:
Չնայած թուրքական կոշտ ու ապակառուցողական դիրքորոշմանը, այս 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները տարբեր երանգավորումներ են ստացել, այդ թվում՝ ոչ միայն պաշտոնական մակարդակով:
Իսկ ինչու՞ այս գործընթացը մեկնարկեց հենց հիմա, ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը և ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ սահմանադրական փոփոխություններից հետո: Սրանք հարցեր են, որ պատասխանի կարիք ունեն:
Իրականում ակնհայտ է, որ բոլորից շատ այդ է ցանկանում հենց ինքը՝ Էրդողանը, ով հետևողականորեն շարժվում է Թուրքիայում միանձյա բռնապետական ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:
Մեծ է հավանականությունը, որ Ցեղասպանության ճանաչման կամ Ցեղասպանության հերքումը դատապարտող բանաձեր ու օրինագծեր կմշակվեն ու կընդունվեն նաև այլ երկրներում, առաջին հերթին՝ եվրոպական:
Բունդեսթագի ընդունած բանաձևը պատմական արդարության վերականգնմանն ուղղված կարևորագույն քայլ էր, սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական կշիռ ունի ընդունված փաստաթուղթը:
Ռուս-թուրքական լարված հարաբերությունները այսօր հասել են մի մակարդակի, որ բոլորը սպասում են, թե ով կլինի առաջինը, որ ետ կքաշվի, կզիջի:
Նոր ռազմական գործողությունները կանխելու նպատակով առաջին հերթին կարևոր է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչի մասին արդեն մի քանի տարի է բարձրաձայնում է հայկական կողմը, և ինչը վերջապես հասկացավ ու ընդունեց...
Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշեց, որ անդամակցումը ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի համար կապահովի երկարաժամկետ կայունություն, ինքնիշխանություն և անվտանգություն, կտա հնարավորություն...
Վրաստանն այստեղ հայտնվել է պարտադրված դաշինքի մեջ: Եվ ճիշտ է նկատել տիկին Խիդաշելին, որ իրենք «չեն ընտրում», սակայն ոչ թե պայմանավորված Հայաստանի՝ արտաքին քաղաքական կուրսի ընտրությամբ, այլ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական...
Մինսկի խմբի մանդատը խիստ սահմանափակ է, ինչը շատ դեպքերում հիմք է դառնում այն ընկալելու որպես խաղաղությունը պահպանելու հարցում միջազգային հանրության բարի կամքի դրսևորում միայն:
Ակնհայտ է նաև, որ թուրք-քրդական պայքարի աշխարհագրությունը դուրս է եկել միայն Թուրքիայի սահմաններից:
Ադրբեջանի կողմից գնված միլիոնավոր դոլարների հասնող զենքը մի օր պիտի կրակեր:
Միջազգային հանրության ամենաթողությունը մեր հարևան պետության համար կանաչ լույս է՝ հնարավորություն ու թույլտվություն՝ ոտնահարելու հենց նույն միջազգային հանրության կողմից այնքան մանրակրկիտ կերպով մշակված ու ձևավորած...
Հայաստանի Հանրապետությունը կարող է հրաժարվել Մոսկվա մեկնելուց, ինչը, սակայն, անուղղակիորեն կնշանակի նիստի տապալում, քանի որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են կոնսենսուսի միջոցով
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը ցնծում են ձեռք բերված գործարքի առիթով: Մինչդեռ հարց է ծագում, թե իրականում ինչ տվեց այս համաձայնությունը ԵՄ-ին, և արդյոք մեծ է ուրախության առիթը:
Խնդրի կարգավորման կազմակերպման թերևս լավագույն տարբերակը կարող է լինել սիրիահայ և հայաստանյան իրավաբաններից կազմված իրավա-խորհրդատվական կենտրոնի ձևավորումը:
Ժողովրդավարական զարգացման ուղի բռնած ցանկացած պետության համար կարևորագույնը քաղաքացիական հասարակության դերի ու նշանակության բարձրացումն է, նրանց ակտիվ ներգրավվածությունը պետության կառավարման գործում: Այս առումով աշխարհի...
Սրա պատճառը այն է, որ այս տարիների ընթացքում ԱրՀ իշխանություններին հաջողել է ձևավորել անկախ և ժողովրդավարական կառույցներ, որոնց մասին հնարավոր է պատկերացում կազմել տեղեկություն ստանալով միայն երկրի ներքին գործընթացներում...
Եթե նախորդող երկու համապետական ընտրություններին Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարությամբ հանդես է եկել ընտրություններից հետո, այս անգամ անհրաժեշտ համարեց հանդես գալ ընտրություններից առաջ, ինչն ինքնին բավականին...
Հայկական կողմի պատասխանն այս հարցում միշտ էլ նույնն է եղել՝ «Ցեղասպանությունն ապացուցելու կարիք չկա, այն անհերքելի ճշմարտություն է»:
Հաշվի առնելով Եվրախորհրդարանի դերն ու նշանակությունը Եվրոպական Միության կազմում, փաստաթուղթը լուրջ նշանակություն ունի քաղաքական առումով:
Դեռ տարիներ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակելու առաջարկը հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություն էր
Ադրբեջանի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ խոչընդոտելու համար Արցախում ընթացող բնականոն այս գործընթացները և արվում է հիմնականում ուժի և ուժի սպառնալիքի գործադրման միջոցով
Սահմանային միջադեպեր հրահրելու միջոցով Ադրբեջանի կողմից շարունակվում է հետևողականորեն օգտագործվել շանտաժի քաղաքականությունը:
Հետպատերազմյան գրեթե ողջ ընթացքում, առավելապես՝ վերջին տարիներին, գնալով աճում է դժգոհությունը սահմանային միջադեպերի, նաև՝ խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան առնչությամբ:
օրվա
շաբաթվա
ամսվա