Վրաստանը պիտի ավելի զգույշ լինի հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում
Վրաստանի Պաշտպանության նախարար Տինատին Խիդաշելին Հայաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես բարեկամական, բայց առանց ռազմավարական համագործակցության: Այս մասին վերջինս հայտարարել է Գաբալայում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսին: Վրաց նախարարի մեկնաբանմամբ՝ Հայաստան-Վրաստան հարաբերությունների մակարդակը պայմանավորված է Հայաստանի՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն կատարած ընտրությամբ:
Առաջին հայացքից կարծես թե տրամաբանական է Վրաստանի որդեգրած քաղաքական կուրսը: Ի վերջո, ինչպես ցանկացած պետություն, Վրաստանն էլ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Սակայն կարևոր է հասկանալ, թե որքանով է Թուրքիա-Վրաստան- Ադրբեջան առանցքը ծառայում Վրաստանի շահերին:
Նախ հասկանանք, թե ինչպիսի շահեր ունի այսօր Վրաստանը: Նախ և առաջ այն ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ դրանով լուծելով կարևորագույնը՝ անվտանգության խնդիրը: Հենց սրանով է գլխավորապես պայմանավորված Թուրքիա-Վրաստան համագործակցությունը, և թվում է, թե Վրաստանը պատրաստ է ամեն ինչի՝ դրան հասնելու համար: Այս տրամաբանության ներքո է դասավորվում նաև Վրաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Ունենալով հայկական մեծ համայնք Վրաստանում՝ վերջինս հասկանում է, թե որքան կարևոր են երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ՝ այդ թվում և սեփական երկրում ավելորդ խնդիրներից խուսափելու համար: Սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ Վրաստանը պատրաստ է գնալ անգամ նման գնով համագործակցության՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու և անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար:
Ակնհայտ է, որ ձևավորվող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը գլխավորապես ուղղված է Ռուսաստանի դեմ: Սա իհարկե այն չէ, ինչի մասին երազում էր Վրաստանը, հատկապես այն պարագայում, որ վերջինս քաջ գիտակցում է, որ Ռուսաստանին խիստ բարկացնելու արդյունքում ամենահավանական հարված ստացողը հենց ինքն է լինելու: Վրաստանն այստեղ հայտնվել է պարտադրված դաշինքի մեջ, որի պատճառներից մեկն էլ, թերևս, Վրաստանում անընդհատ աճող թուրքական ազդեցությունն է: Եվ ճիշտ է նկատել տիկին Խիդաշելին, որ իրենք «չեն ընտրում», սակայն ոչ թե պայմանավորված Հայաստանի՝ արտաքին քաղաքական կուրսի ընտրությամբ, այլ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական պլաններով և սեփական երկրում թուրքական ազդեցության մեծացմամբ: Եվ չնայած այս ամենին, Վրաստանը պիտի ավելի զգույշ լինի հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում՝ հասկանալով, որ Հայաստանն իր համար նույնքան կարևոր է, որքան ինքը՝ Հայաստանի:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ