ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգսյան-Ալիև հանդիպում. արձագանքներ Ստեփանակերտից

Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից Ստեփանակերտում անկնկալում են  լարվածության որոշակի թուլացում: «Լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունից կարելի է որոշակի առաջընթաց ակնկալել մոտակա ժամանակներում: Սակայն սա չպետք է ոգևորի մեզ և մոռացության տա այն հիմնական խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև», - այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Մենք անցած տարիների ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը մի բան խոստանում, այլ բան անում՝ միանգամայն հակառակ իր տված խոստումներին», - ընդգծել է պատգամավորը: Նրա խոսքերով՝ չնայած լարվածության թուլացման ակնկալիքներին՝ պետք է առկա ողջ ներուժը դնել ԼՂՀ առջև ծառացած անվտանգության խնդիրները լուծելու համար, քանի որ Վիեննայի հանդիպման ընթացքում որևէ խոսք չկար ծանր հրետանու հետքաշման, դիպուկահարների հեռացման և պաշտպանական գծի հետ կապված մի շարք այլ հարցերի մասին:

Սարգսյան-Ալիև հանդիպումից Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով առաջացած լարվածության թուլացման առումով առանձնակի սպասելիքներ չունեն նաև Արցախի փորձագիտական շրջանականերում: «Այն ժամանակ, երբ նրանք բանակցություններ էին անցկացնում Վիեննայում, մեր դիրքերը ամբողջ գիշեր ենթարկվել են հրետանակոծության, մենք ունենք զոհ: Ինչպես կարելի է հավատալ Ալիևի խոսքերին, նա երբեք չի կատարում իր խոստումները», - «Արմեդիա»-ի հետ զրույցում նշել է փորձագետ Ժաննա Կրիկորովան: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վիեննայի հանդիպման մասնակից միջազգային դերակատարներից ոչ մեկը ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում պատասխանատվություն չի ստանձնում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    17 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: