ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նուլանդ. մոսկովյան բանակցությունները կառուցողական էին

parstoday.com

Վաշինգտոնը չի ճանաչի Դոնբասում ընտրությունների արդյունքները, եթե դրանք անցկացվեն Մինսկի պայմանավորվածություններից դուրս: Այս մասին այսօր Մոսկվայում բանակցությունների արդյունքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱՄՆ-ի պետաքարտուղարի օգնական Վիտկորիա Նուլանդը:

Նշենք, որ Դոնբասում առանց Կիևի մասնակցության ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին մայիսի սկզբին հայտարարել էր ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին՝ նշելով, որ եթե Կիևում այդպես էլ որոշում չկայացնեն ընտրությունների անցկացման մասին, ապա իրենք ինքնուրույն կանեն դա: Կիևն, իր հերթին, որպես Դոնբասում ընտրությունների անցկացման նախապայման նշում է Ռուսաստանի կողմից այդ շրջանի ամբողջական ապառազմականացումը:

Վերադառնալով Նուլանդի մոսկովյան բանակցություններին՝ նշենք, որ պետդեպի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Մոսկվայում կայացած բանակցությունների կենտրոնական թեման եղել է Ուկրաինայի արևելքում անվտանգության ամրապնդումը և Մինսկի պայմանավորվածություների  մի շարք այլ կետերի իրականացումը: «Մենք հանգամանալից քննարկել ենք Մինսկի բանակցությունների բոլոր կողմերը՝ ինչպես կարող ենք ամրապնդել անվտանգությունը, բարելավել ԵԱՀԿ մուտքը հակամարտության գոտի, առաջ շարժվել քաղաքական պարտականությունների իրականացման հարցում՝ ներառյալ Դոնբասում ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ամերիկացի դիվանագետը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը: Ընդհանուր առմամբ Նուլանդը Մոսկվայում կայացած բանակցությունները անվանել է կառուցողական:

Կրեմլում պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ բանակցություններն անվանել են Դոնբասում իրավիճակի վերաբերյալ կարծիքների կարճ փոխանակում: «Այս հանդիպումը չպետք է որևէ արդյունք տար», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ չնայած ԱՄՆ-ը չի հանդիսանում Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ զբաղվող «Նորմանդական քառյակի» անդամ, սակայն ակտիվորեն մասնակցում է կարգավորման գործընթացին: Ինչպես նշել է Նուլանդը, ԱՄՆ-ը գործում է «Նորմանդական քառյակին» զուգահեռ, որպեսզի արագացնի բանակցություններն ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ: Վաշինգտոնը Ռուսաստանին դիտարկում է Միսկի պայմանավորվածությունների իրականացնող կողմ, մինչդեռ Մոսկվայում ընդգծում են, որ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը կախված է բացառապես Կիևից: 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: