ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեմ Օզդեմիրը կարծում է, որ Գերմանիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

alchetron.com

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունները կհաստատեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իրենց կողմից համատեղ մշակված  օրինագիծը:Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Zaman թերթի կայքին: 

Անդրադառնալով  պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Էրդողանի առաջարկին՝ Օզդեմիրը նշել է. «Էրդողանը պատմաբանների համատեղ հանձնաժողով է պահանջում: Թուրքիան համատեղ հանձնաժողվի վերաբերյալ Ցյուրիխյան արձանագրությունների շրջանակներում կարևոր արդյունքի էր հասել: Բայց, ցավոք, Էրդողանը թույլ չտվեց, որ այդ արձանագրությունները կյանքի կոչվեն, չնայած դրանցում Դավութօղլուի ստորագրությունն էր դրված»: 

Նա նաև հավելել է, որ իր մայրը հայկական հարցի վերաբերյալ միշտ որպես օրինակ պատմել է Քյութահիայի կառավարչի պատմությունը, ով ընդդիմացել էր հայերի տեղահանությանը: Օզդեմիրը բոլորին կոչ է արել ընդունել տեղի ունեցածը: Նա նաև նշել է, որ ուրիշներին գիտակցաբար վնաս տալը հարիր չէ այն իսլամին, որն իրեն իր մայրն է սովորեցրել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: