ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության հարցով բանաձևի ընդունումը կախված է թուրք-գերմանական ներկա հարաբերությունների տրամաբանությունից

© Tobias Schwarz / Reuters

Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի խորհրդարանը կքննարկի «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակման մասին» բանաձևի նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանաձևը մշակվել է ընդդիմադիր կուսակցության կողմից և ստացել է իշխանամետ ուժերի աջակցությունը՝ համարվում է, որ այն ընդունվելու մեծ հավանականություն ունի:

Հենց այս հանգամանքն էլ դարձել է Թուրքիայի կոշտ արձագանքի պատճառը: Թուրքական իշխանությունները գրեթե բոլոր մակարդակներով քննադատում են Բունդեսթագում նման բանաձևի նախագծի քննարկումը՝ սպառնալով թուրք-գերմանական հարաբերությունների վատթարացմամբ: Թուրքիայի նորանշանակ վարչապետը հայտարարել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները սովորական իրադարձություններ էին և նման էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ բանաձևը որակելով որպես «լիակատար անհեթեթություն»: Իսկ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Գերմանիայի Բունդեսթագի կողմից կվնասի երկու երկրների դիվանագիտական, տնտեսական, քաղաքական, առևտրային և ռազմական կապերին։

Բունդեսթագում նման բանաձևի քննարկումը պետք է դիտարկել թուրք-գերմանական ներկա հարաբերությունների համատեքստում: Բանաձևը Գերմանիայի խորհրդարանում պետք է քննարկվեր դեռևս մեկ տարի առաջ՝ Հայոց ցեղասապնության 100-ամյակի կապակցությամբ, սակայն այն Բունդեսթագի օրակարգում չներառվեց: Եվրոպան այն ժամանակ Թուրքիայի հետ փախստականների հարցով համաձայնագիր էր մշակում, և գործընթացը համակարգող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բոլոր հնարավոր միջոցներով խուսափում էր այդ գործընթացի կայացումը վտանգող ցանկացած քայլից: Ժողովրդավարական արժեքներ քարոզող Եվրոպան աչք էր փակում Էրդողանի կողմից Թուրքիայի հասարակության իսլամացման, խոսքի ազատության շարունակական ոտնահարման, լրագրողների ձերբակալության, անգամ քրդերի դեմ պատերազմի վրա: Իսկ հիմա իրավիճակն այլ է:

Այսօր կողմերը հայտնվել են մի կետում, երբ հստակ է դառնում, որ Թուրքիան էական քայլեր չի ձեռնարկում փախստականների հոսքը դեպի Եվրոպա կասեցնելու համար՝ ըստ էության փակուղի մտցելով գործարքը: Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, քրդական խնդիրը այն աստիճան են վատթարացել, որ Եվրոպան արդեն չի կարողանում պատճառաբանություններ գտնել դրանք քննադատելուց խուսափելու համար: Այս ամենին գումարվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի ոչ ադեկվատ կեցվածքը, ով անգամ ամենադժվարին պահերին իրեն չի դրսևորում որպես գործընկեր: Եվ, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, որոշում է կայացվում ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայոց ցեղասպանության հարցի միջոցով:  

Հետևաբար, Բունդեսթագում Ցեղասպանության հարցով բանաձևի ընդունումը կախված է լինելու թուրք-գերմանական ներկա հարաբերությունների տրամաբանությունից, այլ ոչ թե Գերմանիայի իշխանությունների ամենաանկեղծ մղումներից: Չնայած որ Գերմանիան՝ ունենալով իր մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում, շատ ավելի շուտ պետք է իրերը կոչեր իրենց անուններով: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: