ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փախստականների հարցով Թուրքիա-ԵՄ համաձայնագիրը անօրինական է. Amnesty International

noticias.uol.com.br

ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հետընդունման մասին համաձայնագիրն «անօրինական և անխիղճ է», և դրա իրագործումը պետք է անհապաղ դադարեցվի: Այս մասին նշել են Amnesty International ոչ կառավարական կազմակերպության փորձագետները ուրբաթ օրն իրենց տարածած հետազոտության մեջ: Կազմակերպության փորձագետները նշում են 3 ոլորտ, որոնցում Թուրքիան չի համապատասխանում փախստականների իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին, ինչի պատճառով հետընդունման մասին ԵՄ-ի հետ համաձայնագիրը անօրինական է:

Նախ Amnesty International-ն ընդգծում է, որ Անկարան հնարավորություն չունի օպերատիվ կերպով մշակելու ապաստան խնդրողների հարյուր հազարավոր դիմումները, ինչի հետևանքով մարդիկ մի քանի տարով հայտնվում են իրավական վակուումում:

Որպես երկրորդ խնդիր իրավապաշտպան կազմակերպությունն առանձնացնում է Թուրքիա ժամանածների համար երկարաժամկետ որոշումների բացակայությունը: Զեկույցում նշվում է, որ Անկարան չի տրամադրում փախստականի լիիրավ կարգավիճակ, ինչը մի կողմից՝ մարդկանց թույլ չի տալիս նոր կյանք սկսել երկրում, մյուս կողմից՝ քիչ հույս է թողնում, որ նրանք կլինեն տեղափոխման ծրագրում և կհայտնվեն այլ երկրներում:

Amnesty International-ն ուշադրություն է հարվիրում նաև այն հանգամանքի վրա, որ թեև Թուրքիան ժամանակակից հակամարտություններից հետո ամենաշատ փախստականների է ընդունել աշխարհում, սակայն երկիր ժամանած սիրիացիների ճնշող մեծամասնությունը չեն ստանում կառավարության աջակցությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: