Երևանում մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ , ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն 12-րդ անգամ անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։ Այն մեկնարկել է ս. թ հունիսի 6-ին` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցելով մեծն կոմպոզիտորի հիշատակին։ Նույն օրը՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և անցկացվում է միջազգային չափանիշներով։
Այն այս տարի առաջին անգամ անցկացվում է Դիրիժորություն անվանակարգում։ Մրցույթին մասնակցելու համար դիմած 57 երիտասարդ դիրիժորներից ընտրվել են 12-ը, որոնք ներկայացնում են 10 երկիր՝ Գերմանիան, Իտալիան, Լիբանանը, Լեհաստանը, Խորվաթիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Շվեդիան, Սինգապուրը, Ռուսաստանը։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլ` հունիսի 7-9-ը, ժամը 18:00-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ), երկրորդ փուլ` հունիսի 11-ին և 13-ին, ժամը 18:00-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ)։ Ժյուրիի կազմում են. ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը (Հայաստան), Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի կառավարում իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), Ֆիլհարմոնիա նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ)։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝ 1-ին մրցանակ՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 2 համերգ՝ Հայաստանում 2016-2017 և 2017-2018 թվականների համերգաշրջանների ընթացքում` մրցույթի կազմկոմիտեի առաջարկած նվագախմբ(երի)ի հետ, ինչպես նաև դափնեկրի դիպլոմ։
Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 14-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գլխավոր գործընկերը՝ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։
Արամ Խաչատրյանի անվան մրցույթից անմիջապես հետո Երևանում բացվելու է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովը, որին կմասնակցեն երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներ։
Այլ մանրամասները՝ մրցույթի պաշտոնական կայքում http://akhic.am/ և ֆեյսբուքյան էջում
Ս.թ. հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթին։ Ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պղոսյանը, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթի ժյուրիի անդամները և որպես պատվավոր հյուր՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը։
այլ նյութեր այս թեմայով
- «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին կանցկացվի նոյեմբերի 1-8-ը Երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին նպատակահարմար է համարել փառատոնն անցկացնել...
- Հայտնի են Եվրոպական լավագույն ֆիլմ 2018-ի հավակնորդները Եվրոպական կինոակադեմիայի (European Film Awards)` 2018 թվականի լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակին արժանանալու համար հինգ...
- ՌԴ ԱԳՆ-ն Մատենադարանին է հանձնել Այվազովսկու՝ Տոլստոյին ուղղված նամակը և այլ փաստաթղթեր Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25 ապրիլի 1857 թ.։ Փարիզ։ Ռուսերեն։
- «Եվրատեսիլ 2018»-ում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչը (տեսանյութ) Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կիպրոսի, իսկ երրորդը՝ Ավստրիա ներկայացուցիչը:
- Արցախի և Հայաստանի թանգարանները կմասնակցեն Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունենալու նոր ձեռք բերված արցախյան ձեռագործ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ