ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տղամարդը հասել է կանանց գեղեցկության մրցութի եզրափակիչ (ֆոտոշարք)

ru.sputniknews.kz

Ալմաթիից Իլայ Դյագիլևը ներկայացել է որպես Արինա Ալիևա և հասել Miss Virtual Kazakhstan-ի եզրափակիչ, հայտնում է NEWS.am-ը:

Դյագիլևը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է ընկերների հետ գեղեկության շուրջ բանավեճից: Արդյունքում մրցույթին մասնակցելու համար նա ուղարկել է իր լուսանկարները: Նրա խոսքով՝  մրցույթին «ամբողջ Ղազախստանից 4 հայտ էր ներկաացվել»:

Դյագիլևը հայտարարել է, որ անձամբ ինքը մշտապես հանդես է եկել բնական գեղեցկության օգտին, իսկ հիմա «շատ աղջիկներ միատեսակ են, բոլորը միանման են ներկվում, հագնվում և կարծում են, որ եթե հետևում են թրենդներին, ապա գեղեցիկ են:

Եզրափակիչ հասնելով՝ Դյագիլևը «հասկացել է, որ ամեն ինչ շատ հեռու է գնացել»: Նա ճշմարտությունը բացահայտել է, որից հետո Ալիևան որակազրկվել է իր մասին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար և փոխարինվել այլ մասնակիցով:

«Ես հաճելիորեն զարմացած էի ղազախստանցիների արձագանքից, այն բանից, որ շատերն իմ արարքը  աջակցեցին»,- ասել է Դյագիլևը՝ ընդգծելով, որ կոչ չի անում «աղջկա վերահանդերձավորվել»:

Նա նշել է որ ցանկացել է հանրության ուշադրությունը սևեռել «յուրաքանչյուր մարդու բնականությանը և անհատականությանը» աջակցելուն, այլ ոչ թե «միանման ստանդարտին»:

Դյագիլևը բնակվում և աշխատում է Ալմաթիիում: Որպես մոդել մասնակցում է նորաձևության ցուցադրություններին:

Илай Дягилев

Илай Дягилев

Илай Дягилев в образе девушки


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: