ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական սպորտի խայտառակությունը. Ռիո-2016-ին մասնակցությունը վտանգված է

haqqin.az

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը հերթական անգամ հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում: Հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում է նաև Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Վալենտին Խրիստովը, ում հետ Ադրբեջանը Ռիոում մեդալ նվաճելու մեծ հույսեր էր կապում: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդաﬓերի խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, որին մասնակցելու 4 արտոնագիր էր նվաճել Ադրբեջանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ ադրբեջանցի ծանրամարտիկներն արդեն առաջին անգամը չէ, որ ենթարկվում զանգվածային որակազրկման: Այսպես, 2014 թվականին ծանր ատլետիկայի միջազգային ֆեդերացիան որակազրկեց Ադրբեջանի հավաքականի միանգամից 18 մարզիկի՝ այդ թվում նաև Լոնդոնի օլիմպիադայի երկու մրցանակակիրների՝ Վալենտին Խրիստովին և Քրիստինա Յովուին: Դրա հետ մեկտեղ 2014 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցի 9 ծանրամարտիկների կողմից խթանիչներ օգտագործելու պատճառով  Բաքուն ստիպված էր կես միլիոն դոլար տուգանք վճարել: Սակայն սա ծանրամարտի Ադրբեջանի հավաքականի ամենազանգվածային որակազրկումը չէ. դրական են եղել նաև 2011 թվականին Եվրոպայի առաջնությանը մասնակցող 44 ադրբեջանցի ծանրամարտիկների դոպինգ թեստերի արդյունքները:

Կարծես թե անարդար ճանապարհով հաղթանակն Ադրբեջանի ծանր ատլետիկայի ֆեդերացիայի սպորտային քաղաքականության գլխավոր գիծն է, որից երբևէ չեն պատրաստվում հրաժարվել: Ադբեջանի համար, որը բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով միջազգային մրցաշարերին ներկայանում է արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկների թիմով, դոպինգ-մեդալները ևս պակաս հպարտության առիթ չեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    01.05.2024
    26°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: