ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Brexit-ի կողմնակիցների թիվը սկսել է աճել

catholicherald.co.uk

Չնայած ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի հետագա ճակատագրի վերաբերյալ հանրաքվեին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ, այսօր երկրում դադարեցվել է քարոզարշավը` երկրի խորհրդարանի պատգամավոր Ջո Կոքսի սպանության պատճառով:

Սոցհարցումների արդյունքների համաձայն՝ Բրիտանիայում ավելի շատ հակված են քվեարկելու ԵՄ կազմից դուրս գալուն՝ չնայած տնտեսագետների կանխատեսումներին, որ այդ որոշումը տնտեսական լուրջ հետևանքներ կարող է ունենալ երկրի համար: Ipsos MORI-ի անցկացրած վերջին հարցման տվյալների համաձայն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվն ավելացել է մինչև 53 տոկոս՝ գերազանցելով հակառակորդների թիվը 6 տոկոսով: Այս հարցումը հաստատել է մի շարք այլ ընկերությունների նախորդ ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ Brexit-ի կողմնակիցների թիվը սկսել է աճել հանրաքվեի մոտենալուն զուգահեռ: Մինչ այդ, գրեթե մեկ տարի ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամությունը շարունակելու կողմնակիցների և հակառակորդների թիվը մոտավորապես հավասար էր:

Հարցումները ցույց են տալիս, որ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն աջակցում են թոշակառուների (52%) և պահպանողականների (57%) մեծ մասը: Նախկինում նրանց մեծ մասը կողմ էր ԵՄ կազմից դուրս գալուն: Այսպես, եթե մարտին թորիների 60 տոկոսը կողմ էր ԵՄ կազմից դուրս գալուն, ապա այժմ՝ 40 տոկոսն է կողմ: ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու աջակցությամբ հանդես է գալիս նաև շոտլանդացիների մեծ մասը: Շոտլանդիայի ղեկավարությունն արդեն քանիցս հայտարարել է, որ ԵՄ կազմից թագավորության դուրս գալու դեպքում իրենք անկախության հերթական հանրաքվե կանցկացնեն, ինչը բավականին մտահոգիչ է Լոնդոնի համար:

Փորձագետները թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցների թվի աճը բացատրում են դեպի ԵՄ միգրանտների անկառավարելի հոսքի վերաբերյալ բանավեճերով: Այսպես, հարցումների մասնակիցների 50 տոկոսից ավելիի կարծիքով Brexit-ը դրական ազդեցություն կունենա Մեծ Բրիտանիայի միգրացիոն համակարգի վրա: Նշենք, որ վերջին շրջանում վարչապետ Դեյվիդ Քեմերոնին քննադատում են նաև նրա կողմնակիցները, քանի որ ՄԵծ Բրիտանիա միգրանտների հոսքը կրճատելու մասին իր խոստումը նրան չի հաջողվել կատարել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: