ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծնկաչոք բռնապետը. ադրբեջանցիների արձագանքն էրդողանի ներողությանը

Reuters

«Նրանք, ովքեր ասում են, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակում ներողությունը բացակայում է, չեն կարողանում դա մարսել, քանի որ երկրպագուների աչքերում իրենց կուռքը անսխալ է և չի խոնարհվում: Սակայն ցավոք իրականությունն այլ է», - կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մախտիևը՝ ընդգծելով, որ ներողություն խնդրելով Էրդողանը չի կորցրել իր դեմքը: Սակայն Ադրբեջանում այդպես շատ քչերն են մտածում: «Մեր հայրենակիցների շրջանում քիչ չեն այնպիսիները, ովքեր համարձակվում են քննադատաբար արձագանքել Մոսկվայի նկատմամբ նախագահ Էրդողանի բարի կամքի դրսևորմանը: «Ո՞վ է էրդողանը դրանից հետո», «Ծնկաչոք բռնապետը»,  «Սպասենք հաջորդ ինքնաթիռին»… Սոցիալական ցանցերը լի են նման մեկնաբանություններով», - գրում է vesti.az-ը: էրդողանի ներողությունների կապակցությամբ haqqin.az հարցադրում է անում. «Մի՞թե էրդողանը անցել է իր հպարտության վրայով և որոշել է խոնարհվել մոսկովյան առաջնորդի առաջ»: Այնուհետև հոգվածագիրը շտապում է հանգստացնել իր ընթերցողներին. «Թուրքերենի գիտակները ասում են, որ ամեն ինչ այդքան էլ նվաստեցուցիչ չէ, ինչպես երևում է առաջին հայացքից»՝ նշելով, որ Էրդողանի կողմից օգտագործված բառը ոչ թե նշանակում է «ներեցե՛ք», այլ՝ «մի՛ նեղացեք»:

Haqqin.az-ը վստահ է, որ էրդողանը կատարել է Մոսկվայի պահանջը ոչ սեփական կամքով, քանի որ բազմիցս հերքել է միջադեպի հետ կապված իր մեղքը և հրաժարվել է ներողություն խնդրել: «Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման հարցում հատուկ դերակատարում է ունեցել Եվրամիությունը, ով մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր Անկարայի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ի հետ միասին: Սակայն Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության վերաբերյալ առաջատար եվրոպական քաղաքական գործիչների բացասական հայտարարությունների շարքը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը, Անկարայի համար դարձան ԵՄ հետ համագործակցության նվազեցման ապացույց», - նշում է ադրբեջանական պորտալը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նախկինում հպարտանում էին Էրդողանի անզիջում լինելով, այժմ իրենց հանգստացնում են, որ ներկայումս պայմաններ են ստեղծվել ոչ միայն եղբայրական Թուրքիայի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման, այլ նաև նոր՝ ավելի բարձր մակարդակի անցնելու համար, քանի որ երկու երկրներն էլ բավականին բարդ իրավիճակում են և այժմ ավելի զիջող են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: