ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում է. բանակցում է զինյալների հետ

«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են, բանակցություններին մասնակցում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտնել է խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը, հայտնում է ArmLur.am-ը:

«Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, որը մեր կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի»,-ասել է Մանուկյանը:

ԱԱԾ-ի կողմից պարբերաբար հայտարարություններ են արվում, որով վերջիններս կոչ են անում հանձնվել խաղաղ ճանապարհով, իսկ խմբավորման անդամներն էլ հայտարարում են մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին:

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավված տարածքի շուրջ այս օրերին ծավալվող իրադարձությունների մասին, հայտարարել է, որ Իրավիճակը խիստ մտահոգիչ է, իշխանություններն ամեն ինչ անում են հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: