ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա. Իրավիճակը Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն

Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մեկնաբանել ենք իրավիճակը հիշատակված երկներից յուրաքանչյուրում, երբ դա անհրաժեշտ է եղել»,-ասել է Զախարովան`պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին Թուրքիայում և Հայաստանում ստեղծված իրավիճակի ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում և Ադրբեջանում: «Մենք առաջնորդվում ենք այն մտայնությամբ, որ ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ ՌԴ կողմից, մի գործընթաց է, որը շատ ինտենսիվ սկսվեց և չի կորցնի իր դինամիկան: Հուսով ենք, որ այն իրոք կծառայի առաջխաղացմանը»,-ասսել է Զախարովան:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումև և այն խթանը, որ տրվեց, այդ թվում Մոսկվայի, ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է դադարի»:

Մարիա Զախարովան դատապարտել է ՊՊԾ շենքի գրավումը Երևանում: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ՊՊԾ շենքի գրավումը Երևանում, որի հետևանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցը, գնահատում ենք դա որպես քրեական դրսևորում, որն անմիջական սպառնալիք է ՀՀ քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: