ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ նախաձեռնությամբ քննարկվում է ՊՊԾ գնդի գործով ձերբակալված Մհեր Մազմանյանի ընտանիքին աջակցելու հարցը

youtube.com

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցը: Այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ, տեղեկացնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից։

Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ.Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով:

Պահպանվում է նաև կապ Մ.Մազմանյանի կնոջ հետ: Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաբերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում։

Մհեր Մազմանյանը ձերբակալվել է հուլիսի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: