ԵՐԵՎԱՆ 31 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կապի զորքերի զինծառայողների ճամբարային հավաքը

structure.mil.ru

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է կապի զորքերի զինծառայողների ճամբարային հավաքը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում: Մեկ ամսվա ընթացքում կապավոր զինվորականները զորամիավորման վարչությանն անընդհատ կապով կապահովեն լեռնային պայմաններում, տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Դաշտային պարապմունքներում ներգրավված են 300 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Օռլան-10» անօդաչու թռչող համալիրներ-վերահաղորդիչներ:  

«Գրանատ» անօդաչու թռչող ապարատների ներգրավմամբ պարապմունքները կապի ստորաբաժանումներն սկսել են կտրտված լեռնային-ժայռոտ տեղանքում 100 և 300 կիլոմետր երթով՝ շարժման ընթացքում մշակելով հրամանատարական կետերի ու շտաբների կապով ապահովման հատուկ ներանցումներ:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    31 C°
     
    35°  21° 
    18.06.2024
    32°  20° 
    19.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: