ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիևի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ՌԴ պաշտպանության նախարարին

function.mil.ru

Կիևի դատարանը բավարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ձերբակալելու մասին դատախազության միջնորդությունը, հաղորդում է Ուկրաինսկիե Նովոստին:

Շոյգուին կասկածում են Ուկրաինայի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ, մասնավորապես՝ 110 հոդվածի 3-րդ մասով (Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելության հանդեպ ոտնձգություն), 258-3 հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական կազմակերպության ստեղծում), 258-5 հոդվածի 3-րդ մասով (ֆինանսական ահաբեկչություն), 437 հոդվածի առաջին մասով (ագրեսիվ պատերազմի ծրագրում, նախապատրաստում, սանձազերծում և վարում):

Նշվում է նար, կասկածյալի գտնվելու վայրն անհայտ է, այդ իսկ պատճառով օգոստոսի 22-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և թույլատրել Շոյգուի ձերբակալությունը՝ նպատակ ունենալով ապահովել իր մասնակցությունը ձերբակալության հարցի քննարկմանը:

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: