ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չէի ասի, թե մեզ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը. Փանջիկիձե

Armvesti.ru

Ես ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ Ինչպես հայտնում է Panorama-ն, այս մասին սեպտեմբերի 12-ին՝ Երևանում բացված «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով կոնֆերանսի մեկնարկից առաջ, ասել է Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ Վրաստանի նախկին արտգործնախարարը նշեց. «Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են։ Մենք միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։ Եվ քաղաքական պլանում մենք ոչ մի խնդիր չունենք։ Սակայն, ցավոք, Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները այդքան զարգացած չեն, որքան քաղաքականը։ Այնպես որ ես շատ մեծ պոտենցիալ եմ տեսնում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար»։

Փանջիկիձեն կարծում է, որ Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը կնպաստի նաև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: