ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016-ին Երևանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 1000 կարիքավոր սիրիահայ ընտանիքի

2016-ի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական Երևանում աջակցություն է տրամադրվել 1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում:

Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի ԲՈւՀ-եր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 319, իսկ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` 25 աշակերտ, որոնցից 8-ը պետպատվերի շրջանակում:

Քաղաքապետարանը նշում է, որ սիրիահայ երեխաները մշտապես ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային կրթամշակութային միջոցառումներին: Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ են դիմել 1454 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: