ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական հանրաքվեն Ադրբեջանում. միջազգային հանրությունը կարևորում է ձևը, ոչ թե՝ բովանդակությունը

Aziz Karimov / Reuters

Ադրբեջանում նախօրեին կայացել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որի արդյունքում Ադրբեջանի քաղաքացիները նախագահին օժտել են խորհրդարանը ցրելու իրավունքով, կողմ են հանդես եկել նախագահի լիազորությունների ժամկետի երկարացմանը, նախագահի պաշտոնում թեկնածուների տարիքային ցենզի նվազեցմանը և փոխնախագահի պաշտոնի ստեղծմանը: Ամերիկյան «Արթուր Ֆիլկենշտեյն և ասոցիացիա» ընկերության կողմից անցկացված exit-poll-ի արդյունքների համաձայն` քվեարկությանը մասնակցածների 87.3 տոկոսը հավանության է արժանացրել երկրի գործադիր իշխանության ենթակառուցվածքում առաջարկվող փոփոխությունները:

«Ժողովուրդն ապացուցել է, որ վստահում է նախագահին: Սա համաժողովրդական վստահության թեստ էր, որն անցել է բավականին հաջող», - այս կապակցությամբ հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:

Սակայն, ընդդիմությունը միանգամայն այլ կարծիքի է: Չնայած նրան, որ միջազգային դիտորդական առաքելությունները, այդ թվում նաև ԵՄ և ԵԽԽՎ-ն, դրական են գնահատել քվեարկության ընթացքը՝ դրա արդյունքները ճանաչելով օրինական, ադրբեջանական ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել հանրաքվեի ելքը: Այսպես, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ժողովրդին կոչ է արել չհամակերպվել հայտարարված արդյունքների հետ և պայքարել դրանք չեղարկելու համար:

«Ըստ Էության, ուղղումներն ենթադրում են նախագահի կողմից այն մարդու լիազորությունների օգտագործում, ով չի ստացել ժողովրդի մանդատը: Եթե խոսենք պարզ լեզվով՝ փոփոխությունների նպատակն ընտանեկան իշխանություններն օրինականացնելն է», - ասվում է խորհրդի տարածած հայտարարությունում:

Ընդդիմությունը վստահ է, որ չնայած ԿԸՀ-ը հայտարարել է քվեարկությանը 70 տոկոս մասնակցության մասին, բնակչությունը փաստացիորեն բոյկոտել է հանրաքվեն: Բացի այդ, հանրաքվեն անցել է համընդհանուր «կեղծումների կարուսելների» պայմաններում, քվեատուփերը նախապես լցնելով, զանգավածային կերպով քվեաթերթիկներ ավելացնելով և այլն: Ինչպես գրում է contact.az-ը, ընտրախախտումների փաստերը նկարահանվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների և ակտիվիստների կողմից, դրանք արձանագրվել են ընտրատեղամասերի տեսախցիկների կողմից:

Նշենք նաև, որ հանրաքվեի արդյունքներից դժգոհ է մնացել նաև ադրբեջանական սփյուռքը: Այսպես, սպտեմբերի 26-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան առաջ  Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել՝ ձեռքներին կրելով «Ժողովուրդը թագավոր չի ցանկանում» լոզունգը և որոշ քաղբանտարկյալների լուսանկարներ:

Հարկ է նշել,որ միջազգային դիտորդական առաքելությունները դրական են գնահատել հանրաքվեի անցկացման ընթացքը, սակայն ոչ սահմանադրական փոփոխությունների իրականացման ողջ գործընթացը: ԵԽԽՎ առաքելությունն ափսոսանք է հայտնել, որ Բաքուն հաշվի չի առել Վենետիկյան հանձնաժողովի գնահատականը՝ փոփոխությունների փաթեթի հետ կապված: 

Դիտորդները նաև կոչ են արել ադրբեջանական իշխանություններին երկխոսություն սկսել ընդդիմախոսների հետ՝ ընդգծելով, որ հանրաքվեի նախապատրաստման ժամանակ բանավեճերի բացակայությունը: ԵԽԽՎ առաքելությունը մտահոգություն է հայտնել նաև այն կապացությամբ, որ հանրաքվեին ընդառաջ որոշ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Ամեն դեպքում, Ալիևների կլանի իշխանության հերթական ամրապնդման փորձը կարելի է հաջողված համարել նույնիսկ միջազգային հանրության վերաբերմունքի տեսանկյունից, քանի որ ի տարբերություն նախորդ անգամների՝ սահմանադրական փոփոխությունների անցկացումը բովանդակային քննադատության չենթարկվեց: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: