ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջոն Քերրին հայտնել է, որ սիրիական հարցում ռուսները խորամանկությամբ խաբել են իրեն

headlinepolitics.com

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է, որ սիրիական հարցում ռուսները խորամանկությամբ խաբել են իրեն, գրում է The New York Times–ը ՝ հղում կատարելով 40 րոպեանոց աուդիոձայնագրությունը, որն արվել է ՄԱԿ ԳՎ շրջանակում կայացած ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին

Պարբերականի պնդումով Քերրիի ու մի շարք սիրիական հումանիտար կազմակերպությունների երկու տասնյակ ներկայացուցիչների, նաև չորս երկրների դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, կառավարական զորքերի ու Արաբական հանրապետության ընդդիմության միջև հրադադարի ռեժիմի ժամկետը լրանալուց մի քանի օր հետո:

Թերթը գրում է, որ Քերրին մի քանի անգամ գանգատվել է, որ սիրիական հարցում իր դիրքորոշումը «ամրապնդված չի եղել հակամարտության ուժային լուծման լուրջ սպառնալիքով»։ «Նրա հիասթափությունն ու անհամաձայնությունը Սպիտակ տան հետ գործնականորեն գաղտնիք չէ, սակայն ձայնագրության մեջ Քերրին բացահայտ դժգոհում է, որ ռուսները խորամանկությամբ խաբել են իրեն, անհամաձայնություն է հայտնում Օբամայի որոշումների հետ և հայտում, որ Կոնգրեսը երբեք չի համաձայնի ուժի կիրառման հետ»,- պնդում է NYT–ը։ «Մենք փորձում ենք դիվանագիտական ոճով վարել գործերը, ու դա լավ չէ։ Ոչ ոք մեզնից շատ հիասթափված չէ»,- մեջբերում է պարբերականը Քերրիի խոսքը:

Ոչ պակաս ցնցող է Քերրիի մեկ այլ հայտարարություն, որում նա ենթադրել է, որ Սիրիայում ընտրություններին պետք է մասնակցի գործող նախագահ Բաշար Ասադը, չնայած Օբամայի պաշտոնական դիրքորոշումը նախկինի պես չի ենթադրում իրադարձությունների նման զարգացում՝ Սպիտակ տունը պնդում է, որ Ասադը պետք է հրաժարական տա։

Քերրին նաև ցնցել է այն խոստովանությամբ, որ ԱՄՆ-ն ոչ մի օրինական հիմքեր չունի հարձակում գործելու Ասադի կառավարության վրա, քանի որ ռուսական ուժերն այնտեղ են իշխանությունների հրավերքով։

Թերթը գրում է, որ հանդիպման մասնակիցները իրարից բաժանվել են ճնշված տրամադրությամբ՝ վստահ, որ հետագայում Սպիտակ տնից օգնություն ակնկալել չարժե։

Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հրաժարվել է մեկնաբանել այդ հանդիպումը՝ հայտնելով, որ այն մասնավոր բնույթի էր։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    20°   
    17.05.2024
    21°   
    18.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: