ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գների ճակատագիրը կախված է ՕՊԵԿ-ի և նրա անդամ հանդիսացող Իրանի սկզբունքայնությունից

Նավթի գների փոփոխությունների մասին լրահոսը դեռ ակտիվ է: Ընդ որում, յուրաքանչյուր օր ստացվում է բոլորովին նոր՝ իրարից տարբերվող գնային պատկեր: Պատճառը նավթային շուկայի շուրջ շարունակվող անորոշությունն է, որը մի քանի օր առաջ Ալժիրում ՕՊԵԿ անդամ երկրների ոչ ֆորմալ հանդիպմանը, կարծես թե մի փոքր թուլացել էր: Հիշեցման կարգով նշենք, որ հանդիպման ընթացքում ձեռք  բերվեց համաձայնություն՝ նոյեմբերից նավթի արդյունահանման ծավալները սառեցնել օրական 32.5-33 մլն բարելի սահմաններում: Դրան անմիջապես հաջորդեց Իրանի կողմից հայտարարությունը, համաձայն որի՝ Իրանը մտադիր է առաջիկա ամիսների ավելացնել նավթի արտահանումն օրական 150 հազար բարելով: Արտահանման աճը թույլ կտա օրական ծավալները 2.2 մլն բարելից հասցնել 2.35 մլն-ի:

Բանական է, որ նավթի արդյունահանման այս ողջ քաոսում ի վերջո ինչ-որ դրական որոշման գալը նույնանման ազդեցություն է ենթադրում հենց շուկաների վրա, ինչի արդյունքում  հոկտեմբերի առաջին օրերին նավթի գինը հասավ 50 դոլար/բարելի շեմին: Սակայն մյուս կողմից, այդ ֆոնին Իրանի կողմից նավթի արդյունահանման ծավալների մեծացման մասին հայտարարությունն իր ազդեցությունն է ունենում նույն շուկաների համար: Տրամաբանության թելը վերականգնելու համար, պետք է նշել, որ ՕՊԵԿ վերոնշյալ հանդիպման ժամանակ արդյունահանման ծավալների կրճատման ենթադրվող քանակի մեծ մասը բաժին պիտի ընկնի Սաուդյան Արաբիային, իսկ Իրանին, ընդհակառակը՝ նույնիսկ որոշակի ծավալով աճ էր թույլատրվել: Այս ամենն, ՕՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն, պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան նոյեմբեր ամսին:  Իրանի դրսևորած շտապողականության, սակայն, որոշ երկրների կարծիքով արդեն իսկ կասկածի տակ է դնում նշված համաձայնագրի ուժի մեջ մտնելու հնարավորությունը: Դա, անշուշտ, մինչև նոյեմբեր ոչ միանշանակ ազդեցություն կունենա շուկայի վրա՝ շարունակ բարձրացնելով և իջեցնելով գները:

Մյուս կողմից պետք է փաստել, որ ՕՊԵԿ-ի դիրքորոշումը բավական կոշտ էր վերջին շրջանի համար, քանի որ դեռևս անցյալ տարվանից, հատկապես Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև ոչ մի բարել չզիջելու այսպես ասած «ինֆորմացիոն վեճը» չի բացառում, որ հանգեցնի կազմակերպության ներսում ներքին խնդիրների սրման:

Հասկանալի է նաև, որ որոշումը հայտարարելուց առաջ անդամների միջև եղել են բանակցություններ ու ենթադրվում է, որ համաձայնություն տրվել է բոլոր կողմերից, սակայն նավթի շուկան այս հարցի հետ կապված ցանկացած նոր հայտարարության կամ իրադարձության նկատմամբ կշարունակի մնալ բավական զգայուն: Դա կշարունակվի քանի դեռ ՕՊԵԿ-ի կողմից չի հնչել Իրանի հայտարարության պատասխան հայտարարությունը, որը կամ կբացատրի Իրանի կողմից արդյունահանման ծավալների մեծացման հանգամանքը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ դա այլևս փաստ է, կամ կստիպի Իրանին սպասել մինչև նոյեմբեր:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: